Սյունիքում զարգացնելու են հաշմանդամային սպորտը
Սյունիքում հաշմանդամային սպորտը զարգացնելու եւ սպորտի միջոցով հաշմանդամներին հասարակությանն ինտեգրելու նպատակով Կապանում էին «Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի» նախագահ Սամվել Ռոստոմյանը, «Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագրի համակարգող Վարդուհի Արամյանը եւ ուրիշներ:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ հանդիպմանը քննարկեցին խնդրին առնչվող հարցեր, որից հետո Սյունիքի երիտասարդական կենտրոնում անցկացվեց հանդիպում`«Հաշմանդամային սպորտի զարգացումը մարզում» թեմայով: Հանդիպմանը մասնակից տեղական ՀԿ-ների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին աջակցել կազմակերպությանը: Մասնավորապես համագործակցություն կլինի Կապանի «Ողջի» հաշմանդամների աջակցման ՀԿ-ի հետ, որին անդամակցում է ավելի քան 3 հազար հաշմանդամ: Հուլիսին հավանաբար, կկազմակերպվի առաջին հավաքը, իսկ մինչ այդ մարզիչները կվերապատրաստվեն Երեւանում: Իրականացվող ծրագրում կարող են ընդգրկվել հաշմանդամ քաղաքացիները` 7 տարեկանից սկսած առանց տարիքային սահմանափակման: Շեշտը դրված է դասական սպորտաձեւերի զարգացմանը:
Մեկնաբանել