HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Մերկ եւ անսիրտ ղեկավարություն»

07_06-texut-akcia Շրջակա միջավայրի պահպանության օրը Թեղուտի անտառների պաշտպանության խումբը նախաձեռնել էր երթ, որին «մասնակցեցին» ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանները: Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջնորդեցին երթը: 07_06-texut-akcia2 «Սերժ Սարգսյանը բազմիցս նշել է, որ աջակցում է Թեղուտի հանքերի շահագործման ծրագրերը, Տիգրան Սարգսյանը մեզ հետ մի քանի անգամ հանդիպում ունենալուց հետո այլեւս չի արձագանքում մեր կոչերին, իսկ Հովիկ Աբրահամյանը դեռ մի քանի տարի առաջ քանդում էր  Գառնիի «Քարե սիմֆոնիան» իր տան մոտ եկեղեցի կառուցելու համար, իսկ այժմ էլ նրա համար Խոսրովի արգելանոցում կառուցվում է մի շքեղ հյուրանոցային համալիր»,-ասաց խմբի ակտիվիստ Հրայր Սավզյանը: 07_06-texut-akcia1 Երթը մեկնարկեց Կոմիտասի անվան զբոսայգուց: Երթի մասնակիցները, շրջելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, կոչ էին անում քաղաքացիներին սթափվել եւ պահանջել ՀՀ ղեկավարությունից դադարեցնել Թեղուտի հանքերի շահագործման համար նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ համաձայնություն չտալ Սեւանի մոտ Սոտքի ոսկու արդյունահանության գործարանի կառուցմանը: ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ինքը եկել է մեկ անգամ եւս հիշեցնելու մեր ղեկավարությանը, թե «ովքեր են իրենք, եւ բնակիչներին էլ տեղեկացնելու այն բնապահպանական աղետների մասին, որոնք մեզ սպասվում են Թեղուտի հանքերի շահագործման դեպքում, ուրանի արդյունահանման դեպքում, ինպես նաեւ Սեւանի ավազանի մոտ կառուցվելիք գործարանի կործանարար ազդեցության մասին»: «Մենք, փաստորեն, վերածվելու ենք էկոլոգիական գաղթականների»,-ասաց Զարուհի Փոստանջյանը: «Ղեկավարներին այսօր բերել ենք այստեղ, որպեսզի ասենք, թե նրանք են պատասխանատու մեր երկրի այսօրվա բնապահպանական ողբալի վիճակի համար: Նրանց ձեռքերի փոխարեն կացին եւ սղոց ենք արել, քանի որ նրանք նպաստում են բնության սպանդին»,-ասաց ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Երթը ավարտվեց մեկնարկի վայրում` Կոմիտասի զբոսայգում, որտեղ մերկացվեցին ղեկավարները եւ պարզվեց, որ նրանց սրտերի տեղը դատարկություն է. «Նրանց սրտերը բացակայում են. նրանք իրականացնում են անսիրտ որոշումներ»,-ասաց Մարիամ Սուխուդյանը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter