HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

2 մլն եվրո` Կապանի խմելու ջրի ներքին ցանցի նորոգման համար

Ըստ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանի` այս տարի Ասիական բանկի ֆինանսավորմամբ նախատեսված է մոտ 2 մլն եվրոյի նորոգման աշխատանքներ իրականացնել Կապանի խմելու ջրի ներքին ցանցում:

Ցանցի անմխիթար վիճակը կրկնապատկել է վթարների թիվը, սակայն 2008 թ.-ի համեմատ` վթարները 2,5 անգամ նվազել են` շնորհիվ ջրամատակարարող կազմակերպության կողմից քաղաքի թաղամասերում իրականացվող նորոգման աշխատանքների: Մինչ գումարների ստացումը ձեռնարկությունն իր միջոցներով վերացնում է վթարները` հին խողովակաշարերը փոխարինելով ժամանակակից` պլաստմասե խողովակներով, որոնք կարող են ծառայել տասնյակ տարիներ: Մասնավորապես, Հալիձոր թաղամասում, նորացվել է շուրջ 230 մ խողովակաշար: Ձեռնարկությունն իր միջոցների հաշվին առաջիկայում նմանատիպ աշխատանքներ կկատարի նաեւ քաղաքի Հ. Ավետիսյան, Մ. Հարությունյան, Ս. Շահումյան, Ազատամարտիկների եւ այլ փողոցներում ու թաղամասերում: Ընթացիկ տարում նախատեսված են նաեւ Գեղիի ու Չանախչիի մաքրման կայանների փականների նորոգման աշխատանքները, ինչպես նաեւ` մաքրման աշխատանքներ կիրականացվեն համակարգի 21 ջրամբարներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter