HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի 8-րդ ընտրատարածքի Ավագանու ընտրությունները չեն արտահայտում ընտրողների ազատ կամքը

2009թ. մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունները 8-րդ ընտրատարածքում ուղեկցվել են կոպիտ խախտումներում և հիմնականում չեն համապատասխանել ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու միջազգային չափանիշներին: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի /ԹԻՀԿ/ նախաձեռնությամբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մասնակցությամբ 2009թ. մայիսի 31-ին անցկացվել է Երևանի ավագանու ընտրությունների դիտարկում 8-րդ ընտրատարածքի 33 ընտրատեղամասերում: Այսօր ԹԻՀԿ-ը տարածել է իրենց դիտորդների արձանագրած խախտումների ամփոփ հաշվետվությունը: Դիտորդական առաքելությունը իրականացվել է 50 հոգիանոց կամավորների խմբի միջոցով: Հաշվետվությունը ներառում է ընտրության օրվա ընթացքում դիտորդների կողմից արձանագրված, հաճախ կրկնվող փաստերի ամփոփում և դրանց վրա հիմնված որոշ վիճակագրական տվյալների ներկայացում: Ըստ հաշվետվության` ընտրատեղամասերի բացման գործընթացը հիմնականում իրականացվել է համաձայն սահմանված կարգի: Սակայն 8/02, 8/03, 8/06, 8/11, 8/16, 8/17, 8/20 ընտրատեղամասերը ուշ են բացվել: Բազմաթիվ խախտումներ դիտարկվել են նաև քվեարկության ընթացքում: Թրանսփարենսի Ինթերնեշնլի դիտորդները լցոնումներ են արձանագրել 8/01, 8/02, 8/03, 8/05, 8/06, 8/12, 8/13, 8/17, 8/22, 8/23, 8/24, 8/25, 8/27 տեղամասերում: Լրագրողների աշխատանքները խոչընդոտել և նրանց հանդեպ բռնի ուժ են կիրառել 8/01, 8/02, 8/03, 8/07, 8/26 տեղամասերում: ՀԱԿ-ի վստահված անձանց աշխատանքները խոչընդոտել, նրանց ահաբեկել, տեղամասից բռնի ուժով հեռացրել են` 8/02, 8/04, 8/06, 8/08, 8/13, 8/15, 8/19, 8/24, 8/31 տեղամասերում, իսկ ԹԻՀԿ-ի դիտորդների աշխատանքները խոչընդոտում, ահաբեել, տեղամասից բռնի ուժով հեռացրել են` 8/03, 8/06, 8/07, 8/08, 8/09, 8/10, 8/12, 8/14, 8/19, 8/20, 8/21, 8/22, 8/24, 8/25, 8/26, 8/27 ընտրատարածքներում: 8/09, 8/10, 8/12, 8/25 ընտրատեղամասերում նույնիսկ փորձել են կաշառել ԹԻՀԿ-ի դիտորդներին: Ընտրատեղամասերի փակման և արդյունքների ամփոփման գործընթացները նույնպես առանց խախտումների չեն եղել: Այս փուլի դիտարկումը լիարժեք չի անցկացվել 6 տեղամասում, քանի որ ճնշումների և ահաբեկումների պատճառով 3 դիտորդ ստիպված էին կասեցնել իրենց դիտորդական առաքելությունը 8/08, 8/09, 8/21 տեղամասերում մինչև տեղամասերի փակումը, իսկ ձայների հաշվարկի ընթացքում մեկ դիտորդի բռնի ուժով դուռս են հանել 8/07 տեղամասից, և 8/25 և 8/26 ընտրատեղամասերը լքել են ևս երկու դիտորդ` ահաբեկումների և ճնշումների արդյունքում: Ընտրատեղամասերը փակվելուց հետո արձանագրվել են մի շարք, ինչպես արդեն նկարագրված, այնպես էլ նոր կարգի խախտումներ: Վստահված անձանց, դիտորդների և լրագրողների աշխատանքների խոչընդոտում ` 8/01, 8/02, 8/03, 8/07, 8/17, 8/18, 8/22, 8/23, 8/24, 8/28, 8/30, 8/25, 8/26 տեղամասերում: Արձանագրելով խախտումները և հիմնվելով դիտորդական առաքելության կողմից արձանագրված փաստերի վրա` ԹԻՀԿ եզրակացնում է, որ Երևանի 8-րդ ընտրատարածքում անցկացված Ավագանու ընտրությունները չեն արտահայտում ընտրողների ազատ կամքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter