Նարինե Աղաբալյանը` ԼՂՀ մշակույթի նախարար
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին հրամանագիր է ստորագրել Լեռնիկ Հակոբյանին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն:
Նախագահի մեկ այլ հրամանագրով մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Նարինե Աղաբալյանը:
Տեղեկացնենք, որ Նարինե Աղաբալյանը երկար տարիներ աշխատել է Արցախի հանրային հեռուստատեսությունում, Հայաստանի հանրային հեռուստատեսության թղթակիցն է Ղարաբաղում, ինչպես նաեւ Ղարաբաղում գործող «Ծիր կաթին» գովազդային ընկերության ղեկավարը:
Ի դեպ, Ղարաբաղի 12 նախարարներից Նարինե Աղաբալյանը 4-րդ կին նախարարն է: Կանայք են նաեւ արդարադատության, քաղաքաշինության եւ սոցապահովության նախարարները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել