HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Գագիկ Շամշյանի դատավճիռը

gshamshyanԱյսօր Վերաքննիչ դատարանում սկսվեց և ավարտվեց «Առավոտ» և «Չորորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու քրեական գործի քննությունը: Նիստը նախագահող դատավոր Մհեր Արղամանյանը անփոփոխ թողեց Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:  Հիշեցնենք, որ Գ. Շամշյանը մեղադրվում էր 2008 թ. օգոստոսի 5-ին Սմբատ Այվազյանի դատաքննության ժամանակ դատավոր Գագիկ Ավետիսյանի կարգադությանը չենթարկվելու և վերջինիս վիրավորելու մեջ: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը Գագիկ Շամշյանին մեղավոր էր ճանաչել առաջադրված մեղադրանքում և նրան տուգանել նվազագույն աշխատավարձի 350-ապատիկի չափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter