HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ս. Սաֆարյան. «Համոզված չեմ, որ ԱԺ-ի մեր գործընկերների նկատմամբ կիրառված համաներման արդյունքում նրանք վերադառնալու են ԱԺ»

«Համաներումը չի լինելու այն բովանդակությամբ եւ այնընդգրկմամբ, ինչին սպասում է հասարակությունը, քաղաքական ուժերը եւ մասնավորապես ինչը պատկերացնում են ընդդիմադիր քաղաքական ուժերը»,-Հայացք ակումբում կարծիք հայտնեց «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Նա նշեց, որ ակնհայտ է` իշխանությունները վճռականություն եւ քաղաքական կամք չունեն գնալու համապարփակ համաներման եւ ցանկություն չունեն  թոթափել մարտի 1-ի բեռը. «Սերժ Սարգսյանի մայիսի 28-ի հրապարակած ուղերձից, որտեղ նշվում էր, թե եթե քաղաքական ուժերը դիմեն համաներման պահանջով եւ հիմնավորեն, որ հասարակության ներսում կա համաներման անհրաժեշտություն, ապա ինքը կօգտվի իր սահմանադրական պարտականությունից, ակնհայտ է, որ գործող նախագահը համաներումը չի ցանկանում անել որպես սեփական քայլ»: Նման հայտարարությունները պատգամավորը մեկնաբանում է որպես ընդդիմության մեղա գալու առաջարկներ. «Եթե ամենին գումարենք այն, որ Հանրային խորհրդում, Սոս Սարգսյանի եւ մյուսների կողմից հնչում են, թե  մարտի 1-ը չպետք է առանձնացնենք մյուս հանցագործություններից, սա ցույց է տալիս, որ իշխանությունները խնդիրը կլուծի, երբ ընդդիմությունը կհայցի իրավական, քաղաքական այդ ներողությունը իշխանություններից»: Ստյոպա  Սաֆարյանը նման քայլերը որակեց որպես զոնդաժի տարրական ձեւ` ռեակցիաները ստուգելու. «Համաներումը կարող է լինել մասնակի եւ այդ գաղափարի ամենաանցանկալի այլասերումներով: Այն, որ համաներման միջոցով կվերանան քաղբանտարկյալներին մեղսադրվող բոլոր հանցագործությունները, ես համոզված չեմ: Ես համոզված չեմ, որ ԱԺ-ի մեր չորս գործընկերների նկատմամբ կիրառված համաներման արդյունքում նրանք վերադառնալու են ԱԺ: Պատժելու են նրանց պատգամավորական գործունեությունից զրկելու տեսքով»: ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», ըստ պատգամավորի, պետք է կարողանան անհրաժեշտ փոփոխություններ մտցնել ընդունվելիք օրենքում: Ըստ պատգամավորի տեղեկությունների` հուլիսի 19-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter