HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ամենուր գործազուրկների թիվն աճում է, իսկ Ղարաբաղում` նվազում

Համաշխարհային ֆինանսատնետսական ճգնաժամը, որն աշխարհի տարբեր երկրներում նպաստում է գործազրկության աճին, կարծես թե շրջանցում է Ղարաբաղը: Պարզվում է, որ այստեղ գործազուրկների թիվը ոչ թե աճում է, այլ` նվազում: Օրերս հետաքրքիր տվյալներ է հրապարակել ԼՂՀ սոցապահովության նախարարության աշխատանքի եւ զբաղվածության բաժնի պետ Գայանե Ղուլյանը` «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, այս տարվա հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թվաքանակը հանրապետությունում կազմել է 3650 մարդ(3371-ը կանայք են), որոնցից 3457 մարդ ստացել է գործազուրկի կարգավիճակ: Հաշվառվածների մեծամասնությունը` 2872 հոգի, Ստեփանակերտի բնակիչներ են, իսկ ամենաքիչ գործազուրկները Հադրութի շրջանում են` 96 մարդ: Բաժնի  պետի հավաստմամբ` 2008թ. հունիսի 1-ի համեմատությամբ գործազուրկների թիվը նվազել է 43-ով: Այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում գործազուրկներից 73-ն անցել են աշխատանքի: Գրանցված 3457 քաղաքացիներից գործազրկության նպաստ է ստանում 515 անձ, որից 471-ը կանայք են: Տեղեկացնենք, որ գործազրկության նպաստի վճարման նվազագույն տեւողությունը սահմանվում է 6 ամիս, առավելագույնը` 12 ամիս: Հունվարի 1-ից գործազուրկի նպաստի չափը Ղարաբաղում կազմում է 18 հազար դրամ: Հետաքրքրական է նաեւ, որ գործազուրկների 51,5 տոկոսը 18-30 տարեկան քաղաքացիներ են, 39,6 տոկոսը` 30-50,  իսկ 8,8 տոկոսը` 50-ից բարձր տարեկաններ: Գործազուրկների 9,5 տոկոսը մանկավարժներ են, 7-ական տոկոսը` բուժքույրեր եւ մասնագիտություն չունեցող անձինք, 11 տոկոսը` տնտեսագետներ ու հաշվապահներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter