Լույս է տեսել «Հետքի» անդրանիկ տպագիր համարը
«Հետքն» այսուհետ ընթերցողներին կներկայանա նաև տպագիր տարբերակով: 5000 օրինակ տպաքանակով երեկ լույս է տեսել «Հետք» թերթի առաջին համարը, որը նվիրված է երեխաների իրավունքներին` մուրացիկ, սոցիալական ծանր վիճակում հայտնված երեխաների, նրանց կրթության, աշխատանքային շահագործման խնդիրներին: Թերթում տեղ են գտել նաև բնապահպանական, կոռուպցիայի, դատական պաշտպանության և այլ ոլորտներին վերաբերող հոդվածներ:
«Սա նախապատրաստական փուլն է, ընթեցողներին կփորձենք «համոզել» բաժանորդագրվել «Հետք»: Մեր հույսն, իսկապես, մեր ընթեցողներն են: Ամռան ամիսներին կզբաղվենք մարդկանց, կազմակերպություններին «համոզելով» բաժանորդագրվել»,- ասաց «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
Առաջին մի քանի համարները տարածվելու են անվճար` Երևանում, Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում: Նախատեսվում է թեմատիկ ևս մի քանի համարների տպագրում, իսկ սեպտեմբերից «Հետքը» լույս կտեսնի շաբաթական պարբերականությամբ:
Երեկ մի խումբ ուսանողներ Երևանի փողոցներում բաժանել են «Հետքի» տպագիր տարբերակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել