HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Սասուն Միքայելյանի վրա համաներումը չի տարածվում

ԱԺ-ում սկսվեց արտահերթ նիստը: Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը ներկայացրեց 81-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների հիման վրա նախատեսվող համաներումը: Նախագծի ներկայացումից հետո պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հարցրեց` արդյոք ճշգրտվա՞ծ է նախարարի նշած այն տեսակետը, թե մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների մասնակիցների 90 տոկոսի վրա համաներումը կտարածվի. «Ընդհանրապես կարծում եմ, որ մարտի 1-2-ի հետ կապված բոլոր անձանց նկատմամբ պետք է համաներում կիրառվի: Արդյո՞ք համաներումը կտարածվի Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Խաչատուր Սուքիասյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Սմբատ Այվազյանի վրա»: Դալլաքյանը հիշեցրեց, որ քնարկումների ընթացքում նախարարը նշել էր, որ Հակոբ Հակոբյանի և Մյասնիկ Մալխասյանի վրա, ինչպես նաև Գագիկ Ջհանգիրյանի և Սմբատ Այվազյանի վրա համաներումը կտարածվի, իսկ Սասուն Միքայելյանի և Խաչատուր Սուքիասյանի հետ կապված կային որոշակի վերապահումներ: Գևորգ Դանիելյանը նշեց, որ վերոնշյալ անունների հետ կապված որևէ խնդիր չկա, բացառությամբ Սասուն Միքայելյանի. «Նա մեղադրվում է 235 հոդվածի 2-րդ մասով, և 8-րդ կետի համաձայն` համաներում այդ անձի վրա չի տարածվում: Մնացած բոլորի վրա համաներումը կտարածվի, իսկ թե ինչ չափով` դա արդեն պայմանավորված է պատժաչափով»: Գագիկ Ջհանգիրյանը և Սմբատ Այվազյանը, ինչպես նշեց նախարարը, կազատվեն ամբողջությամբ: Դալլաքյանը պարզաբանումներ խնդրեց Խաչատուր Սուքիասյանի և Նիկոլ Փաշինյանի մասով. «Եթե նրանք փաստաթղթում նշված ժամկետներում վերադառնան և ներկայանան իրավապահ մարմիններ, Ձեր կանխատեսմամբ` կարո՞ղ է նրանց վրա համաներումը տարածվել»: Գևորգ Դանիելյանը նշեց, որ նրանք ևս ենթակա են համաներման, եթե մինչև հուլիսի 30-ը ներկայանան համապատասխան մարմիններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter