HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանի դահլիճից ազատվեցին նաեւ Արզումանյանը եւ Սիրունյանը

22_06-Arzumanyan+ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի դատավճիռները: Վերջիններս մեղավոր ճանաչվեցին Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին («Զանգվածային անկարգությունների կազմակերպում») մասով եւ Ա. Արզումանյանը դատապարտվեց 5, իսկ Ս. Սիրունյանը` 4 տարվա ազատազրկման: 22_06-Arzumanyan Սակայն հունիսի 19-ին Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» որոշմամբ` դատարանը նրանց ազատ արձակեց նիստերի դահլիճից: «Միանշանակ, պետք է հասնենք արդարացման: Բայց այսօր մեր նպատակը մնացած ընկերների ազատումն է: Դատավճիռն անօրինական է եւ պատվիրված»,- հայտարարեց Սուրեն Սիրունյանը: Հիշեցնենք, որ մեղադրողներ Կորյուն Փիլոյանը եւ Արամ Ամիրզադյանը նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի համար պահանջել էին 6 տարվա ազատազրկում, իսկ Սուրեն Սիրունյանի համար` 5 տարի: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter