HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ս. Միքայելյանն ազատազրկվեց 8 տարով

22_06-S-Miqayelyan Այսօր Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Սասուն Միքայելյանի դատավճռի հրապարակումը, համաձայն որի` Սասուն Միքայելյանն ազատազրկվել է 8 տարով: 20_06-Miqayelyan1 Դրսում` ոստիկանները շրջապատել են դատարանի շենքը` թույլ չտալով դատարանի դահլիճ մտնել Ս. Միքայելյանի հարազատներին ու բարեկամներին, նրա համախոհներին ու համագյուղացիներին: Դատարանի դահլիճ չեն թողել նաև արդեն ազատության մեջ գտնվող և այնտեղ ժամանած Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, Ալեքսանդր Արզումանյանին և Սուրեն Սիրունյանին: 22_06-Miqayelyan2 Դատարանի դահլիճից Ս. Միքայելյանին տեղափոխու ժամանակ բանտարկյալի համախոհները պառկել են Միքայելյանին դատարանից տեղափոխող մեքենայի ճանապարհին ու վանկարկել` «Ո՞ւր եք տանում մեր հերոսին»: Որպեսզի մեքենան անցնի, ճանապարհը մեծ դժվարությամբ և ոստիկանական ուժերով բացել են, և մեքենան հազիվ կարողացել է հեռանալ դատարանից: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter