HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհվել են «Որոգայթի» Գոքորն ու Գարիկը

23_06-vtar Հունիսի 22-ին, ժամը 23-ից 23.30-ի սահմաններում Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհի 15-րդ կմ-ի գյուղի հատվածում, գերազանցելով սահմանված արագությունը, մայթեզրի ծառերի մեջ է մխրճվել BMW մակնիշի 11 LS 602 համարանիշի ավտոմեքենան: Հարվածի հետեւանքով ծառը արմատախիլ է եղել, իսկ մեքենան գլորվել է ձորը:

23_06-vtar1 Վարորդը`«Որոգայթ» հեռուստասերիալի դերասան, 35-ամյա Գեղամ Ղանդիլյանը  (Գոքոր), նույն ֆիլմց` 36-ամյա Արամ Միսկարյանը  (Գարիկ), տեղում մահացել են, իսկ օպերատոր Էդգար Տեր-Աբրահամյանին մարմնական ծանր վնասվածքներով ու բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխել են Էջմիածնի հիվանդանոց: 23_06-vtar2 Հիվանդանոցի տնօրեն Վաչագան Մկրտչյանը տեղեկացրեց, որ թեև վիրահատությունը հաջող է անցել, բայց հիվանդի վիճակը գնահատվում է ծանր: Վթարի փաստի առիթով ոստիկանության Էջմիածնի բաժնում հարուցվել է քրեական գործ: Հայկուշ Ասլանյան, լուս.` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (1)

Diana Khandilyan
Gegham Khandilyan is correct name, also Edgar Ter abrahamyan not was camerman, he was sun of giudice thet take from home and fault of him.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter