HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վլադիմիր Կազիմիրովի գրքի շնորհանդեսը՝ Ղարաբաղում

Mir-KarabakhuԱյսօր Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում տեղի ունեցավ ԼՂ հարցով Ռուսաստանի նախագահի նախկին ներկայացուցիչ, ռուսաստանցի դիվանագետների Ասոցիացիայի փոխնախագահ, Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի  «Խաղաղություն` Ղարաբաղին» գրքի շնորհանդեսը: Գրքում զետեղված են Վլադիմիր Կազիմիրովի ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ինչպես հիշողություններ, այնպես էլ մի շարք փաստաթղթեր: Ինչպես հեղինակը ներկայացրեց, գրքում քննադատություն կա` եւ հայկական, եւ ավելի շատ ադրբեջանական կողմի նկատմամբ: Սկզբից նրան տանջում էր այն միտքը, որ կողմերից որեւէ մեկին կարող է «դուր չգալ» իր գրածները, սակայն հետո, ինչպես ինքն է ասում, հասկացա, որ դա իրենց խնդիրն է: Նա որոշեց գրել այն ինչ տեսել ու զգացել է: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ռուսաստանցի դիվանագետը նշեց, որ կողմերը պետք է զիջումներ գտնեն: Նա միաժամանակ ընդգծեց, որ չի հավատում, թե հիմնախնդիրը լուծում կստանա կողմերից որեւէ մեկի կողմից կապիտուլիացիայի արդյունքում: «Հայկական կողմի ռազմական հաղթանակը չի կարող երաշխավորել նոր հաղթանակ` եթե Աստված մի արասցե նորից պատերազմ սկսվի, ուստի պետք է այլ ուղիներ փնտրել»,-ավելացրեց նա: Ի պատասխան պարոն Կազմիրովի խոսքերին եւ գրքում տեղ գտած մի քանի արտահայտությունների` մասնավորապես ազատագրված տարածքների հանձնաման վերաբերյալ, ԼՂՀ Գերագույն խորհրդի անդամ Վալերի Ղազարյանն ընդգծեց, որ  «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ այլ կառույցներում չպիտի լինեն այն պատրանքները, թե իբր Ղարաբաղի բնակիչները երբեւէ գնալու են տարածքային զիջումների»: «Խաղաղություն` Ղարաբաղին» գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել հունիսի 18-ին Մոսկվայում, իսկ Երեւանում այն կկայանա հունիսի 26-ին: «Առայժմ այդքանն է, եթե Բաքվում էլ առաջարկեն շնորհանդես կազմակերպել` կհամաձայնվեմ»,-հանդիպման ժամանակ շեշտեց Վ.Կազիմիրովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter