HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները, ուժ գործադրելով, ջավախահայ ցուցարարներին փորձում են ցրել

K-Manoyan_25.06.09 Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակի հարևանությամբ, քիչ առաջ ոստիկանները ուժի գործադրմամբ տարածքից հեռացրին ջավախահայ ցուցարարներին: Դեպքի վայրում` ցուցարարների կողքին էին նաև ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ, մասնավորապես Կիրո Մանոյանը եւ Գեղամ Մանուկյանը: Սակայն նրանց ներկայությունը ուժայիններին ոչնչով չի կաշկանդել, ավելին` Կ. Մանոյանը նույնպես ենթարկվել է բռնության: Pastar2Հավաքվածները մի խումբ ջավախահայեր էին, որոնք փորձում էին «Արմենիա Մարիոտ» հյուրանոցի առջև բողոքի ցույց անցկանել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հայաստանյան այցի առթիվ` ի պաշտպանություն ջավախահայության իրավունքների: Pastarner Սկզբում ոստիկաններն ու կարմիր բերետավորները ջավախահայերին հրելով տարել են փոստատան մոտ, այդ ընթացքում վերջիններիս նույնիսկ արգելելով պարզել պաստառները եւ խլելով դրանք ցուցարարներից, իսկ այնուհետեւ տեղի է ունեցել բախումը: K-Manoyan-25.06.09 K-Manoyan beretavorner

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter