HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Հնարավոր է փոփոխություններ մտցնեն Կոնգրեսի գործունեության մեջ

«Հանրահավաքի նպատակը այն է, որ կազմակերպենք ժողովրդի հանդիպումը իր լիդերների հետ, որոնք ազատազրկված են եղել մեկ տարուց ավելի: Այդ հնարավորությունը պետք է տանք, ինչ-որ չափով տոնելու հաղթանակը եւ վճռականություն հայտնելու մյուս քաղբանտարկյալների ազատման համար»,-այսօր «Փաստարկ» ակումբում հուլիսի 2-ի հանրահավաքի նպատակը այսպես ներկայացրեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա ասաց, որ ազատություն ստացած քաղբանտարկյալները կապահովեն ընդդիմության հզորությունը, քանի որ «իրենց հետեւից շատ մարդիկ են գալիս»: Լեւոն Զուրաբյանը չբացառեց, որ հնարավոր է փոփոխություններ մտցնեն Կոնգրեսի գործունեության մեջ. «Ժամանակ է պետք գնահատենք, վերաիմաստավորենք: Առանցքային քննարկումները դեռ առջեւում են, մենք դեռ ժամանակ էլ չենք ունեցել բոլոր մարդկանց հետ նստել մի սեղանի շուրջ եւ ամեն ինչ քննարկեն»: Լեւոն Զուրչաբյանը վստահ է, որ ինչ-որ փոփոխություններ մարտավարության հետ պետք է լինեն: Օրինակ` հնարավոր է, որ եթե մինչեւ սեպտեմբեր ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, ընդդիմությունը երկխոսություն ծավալի իշխանության հետ. «Մենք նախօրոք այդ պատրաստակամությունը հայտարարել ենք, բայց 1.5 տարի շարունակ այս պրոցեսից հետո, այս ընտրությունների կեղծումից հետո, թող նրանք ազատեն, մենք հետո կասենք»: Իսկ եթե իշխանություններն ազատ չեն արձակում բոլորին, ուրեմն, ըստ Զուրաբյանի, վստահ չեն, որ երկրում քաղաքական իրավիճակը կայուն է. «Առանց ռեպրեսիաների նրանք չեն կարող ղեկավարել: Ինքնավստահ իշխանությունը կարող է ղեկավարել երկիրը առանց ռեպրեսիաների»: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի, նա  ընդհատակից դուրս է գալու և քաղաքական պայքարը շարունակելու է բանտում, Զուրաբյանը մեկնաբանեց այսպես. «Նիկոլ Փաշինյանն իր որոշումը կայացրել է ինքնուրույն, մենք կարծում ենք, որ իր որոշումը շատ համարձակ, պատասխանատու եւ ճշգրիտ է: Իսկ թե ինչու է ինքը կանխորոշել, որ հայտնվելու է բանտում, կարծում եմ, որովհետեւ նա իրատես մարդ է»: «Հնարավոր է արդյոք, որ նման հայտարարությամբ հանդես գա  նաեւ ընդհատակում գտնվող Խաչատուր Սուքիասյանը» հարցին` Զուրաբյանը պատասխանեց, որ ոչինչ չի բացառում եւ նշեց` որոշումները ընդունվում են ինքնուրույն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter