HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Սյունիքը պատրաստվում է արտագնա նիստի

KapanՍյունիքում հունիսի 26-ին կայանալիք ՀՀ կառավարության արտագնա նիստի օրակարգում հիմնական ու լրացուցիչ 56 հարցերից 9-ը առնչվում են Սյունիքի մարզի հիմնախնդիրներին: Մոտ 3 օր է, ինչ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները զբաղվում են նիստերի դահլիճը ձևափոխելու-կահավորելու գործերով: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանի խոսքով, արտասովոր ոչինչ չկա` ինչպես այլ մարզերում են կազմակերպվել, այնպես էլ հունիսի 26-ին Կապանում է լինելու: «Ամեն ինչ արվելու է այնպես, ինչպես կառավարության նիստերում: Վարչապետը ներս է մտնելու իր համար առանձնացված սենյակից, երբ բոլոր մասնակիցներն արդեն տեղավորված լինեն»,-ասաց աշխատակազմի ղեկավարը: Նիստերի դահլիճը նախատեսված է մոտ 100 մարդու համար: Թերեւս այստեղ խնդիր կարող է ծագել լրագրողների մասնակցության համար. մոտ երկու տասնակ լրագրողների մեծ մասը նիստերի դահլիճում տեղ չի ունենա: «Ելնելով դահլիճի տարածքից, միայն 10 լրագրող է մասնակցելու: Մնացածները կլինեն նախասրահաում ու նիստի ավարտից հետո կկարողանան իրենց հարցերն ուղղել նախարարներին»,-ասաց Ռ. Ղազարյանը: Ի դեպ, մոնիտորներ չեն տեղադրվելու ու նախասրահից լրագորղները չեն կարողնալու հետեւել նիստի աշախատանքներին: Նիստի ավարտից հետո ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրավիրելու է մարզեպտների խորհրդկացություն: Օրակարգում 6 հարց կա ու բոլորն  առնչվում են մարզպետների գործառույթներին ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին: Կառավարության անդամները լինելու են նաեւ Սոսիների պուրակում, այցելելու են Տաթեւի վանական համալիր, ինչպես անեւ ՀՀ վարչապետը` մի քանի նախարարի հետ լինելու է Ագարակում: Այստեղ կքննարկվեն  Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի վերագործարկման հետ կապված հարցեր: Ի դեպ, արտագնա նիստին չեն մասնակցելու տրանսպորտի եւ կապի, պաշտպանության նախարարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter