HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնարարվել է հայտնաբերել Է. Բաղդասարյանի վրա հարձակվողներին

Գլխավոր դատախազի տեղակալի կողմից գրավոր ցուցում է տրվել ոստիկանությանը՝ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի նախագահ, «Հետքի» գլխավոր խմբագիր էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կատարված հարձակման մյուս հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին ասված է գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում: «Մասնավորապես՝ խնդիր է դրվել հայտնաբերել լրագրողի վրա կատարված հարձակման ականատես այլ վկաների,  ստուգել տուժողի, ԶԼՄ-ների կողմիցի հնչեցրած վարկածները, պարզել Կ.Հարությունյանի հետ կապի մեջ գտնվող, դեպքի հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց: Միաժամանակ մատնանշվել են կոնկրետ այն գործողությունները, որոնց կատարումն, ըստ դատախազության, անհրաժեշտ է լրագրողի կողմից առաջ քաշված վարկածը լիարժեք ստուգելու եւ ընդհանրապես անջատված մասով պարզաբանման ենթակա բոլոր հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»,- նշված է հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կատարված հարձակման կապակցությամբ Կարեն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը եւ նրան դատապարտել է 5 տարվա ազատազրկման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter