HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանքարդյունաբերությանը` 44 մլն դոլարի վարկ

26_06-kapan-nistԱյսօր Կապանում տեղի է ունեցել կառավարության արտագնա նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այն սկսվել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հաշվետվությամբ` մարզի 2009 թ. սոցիալ-տնտեսական վիճակի, առկա խնդիրների եւ ծրագրերի մասին։ Մարզպետը ըստ բնագավառների ներկայացրել է նաեւ 2009 թ. առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները։ Կատավարության մամլո ծառայության փոխանցմամաբ` գործադիրը որոշել է հաստատել Սյունիքի մարզի 2010-2013 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ծրագիրն առանձնանում է ներդրումային լուրջ բաղադրիչով, քանի որ Սյունիքը միջպետական նշանակության մարզ է եւ պետք է ունենա զարգացման ավելի երկարաժամկետ եւ խոշորածավալ ծրագրեր։ Հանքարդյունաբերական ոլորտի զարգացումը խթանելու նպատակով կառավարությունը որոշել է վարկեր տրամադրել «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ին (5 տարի մարման ժամկետով), «Արմենիա մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ին (5 տարի մարման ժամկետով) եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին (4 տարի մարման ժամկետով): Պետական բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվում է 44 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոց, որի ապահովության համար հիշյալ ընկերությունների հետ կնքվելու են գրավի պայմանագրեր։ Իբրեւ գրավի առարկա ընդունվելու են ընկերությունների արտադրական համալիրները եւ վարկի հաշվին ձեռք բերվող սարքավորումները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է որոշումը, քանի որ ոլորտին ՌԴ վարկից հատկացվում են զգալի գումարներ, որոնց շնորհիվ էապես կաշխուժանա մարզի սոցիալ-տնտեսական կյանքը։ «Վարկերը հնարավորություն կտան, որպեսզի այս ձեռնարկությունները թափով աշխատեն` հաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջացրած ժամանակավոր դժվարությունները»,- ասել է վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter