HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Ագարակի կոմբինատում մշտական աշխատանք կունենա 900 մարդ

T-Sargsyan

Հունիսի 26-ին Կապանում կայացած ՀՀ կառավարության արտագնա նիստից հետո կառավարության ղեկավարը, փոխվարչապետը, մի քանի նախարարներ ու Սյունիքի մարզպետը այցելեցին Ագարակ` տեղում քննարկելու պղնձամոլիբդենային կոմբինատի վերագործարկման խնդիրը: Քաղաքի հրապարակում հավաքված ագարակցիները վարչապետ Տիգրան Սարգսյանին խնդրեցին «տեր կանգնել Մեղրիի տարածաշրջանին»:

«Սիրելի վարչապետ, մեղրիի ժողովուրդը մեղք ա, Սյունյաց երկրում Մեղրին Եվրոպայի դարպասն ա, պահեք այն»,-դիմեցին հավաքվածները վարաչպետին: Մեր կատարած հարցումները պարզեցին, որ մարդիկ հույս չունեն, որ այս այցից հետո ինչ-որ բան կփոխվի: «Հերթով գալիս են տարբեր պաշտոնյաներ, խոսում, գնում, այս օրվա դրությամբ 550 հոգի ազատվել են, 1451 աշխատող կար, մինչեւ կոմբիանտի այս տնօինության գալը»,-ասացին նրանք: Կոմբինատի տնօրինության հետ հանդիպելուց հետո, ՀՀ վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հուլիսի 1-ից աշխատելու է Ագարակի կոմբինատը: ՀՀ կառավարության որոշմամբ պետբյուջեից 14 մլն դոլար վարկ է տրվել Ագարակի կոմբինատին: «Այս վարկով  կոմբինատը երկարաժամկետ աշխատելու հնարավորություն կունենա: Սա կարեւոր է թե' տնտեսական, թե' սոցիալական առումներով: Տնտեսական առումով, մեր տրամադրած վարկով, կոմբինատը ձեռք կբերի սարքավորումներ, մեքենաներ, ինչը կբարձրացնի արտադրողականությունն ու ձեռնարկությունը շուկայում մրցունակ կդառնա: Սոցիալական ոլորտով` կփակվի կուտակված աշխատավարձի պարտքը: Տնօրինությունը հավաստիացրեց, որ երկու շաբաթվա ընթացքում կփակվեն մայիս-հունիս ամիսների աշխատավարձերն ու հետագայում աշխատավարձի պարտք չեն ունենա»,-ասաց ՀՀ վարչապետը: Ինչ վերաբերում է 550 մարդու աշխատանքից ազատելուն, ապա ըստ վարչապետի, դեռ անցած տարի նոյեմբերին, երբ կոմբինատը փակման եզրին էր կանգնել, կառավարությունը բանակցեց կոմբինատի ղեկավարության հետ ու համաձայնություն ձեռք բերվեց 900 մարդու ապահովել աշխատանքով: «Ու այդ 900 մարդը հուլիսի 1-ից կունենա մշտական աշխատանք: Ավելին ասեմ, վարկի տրամադրման հաշվարկների հիմքում նաեւ այս խնդիրն էր դրված»,-հայտարարեց Տ. Սարգսյանը: Այսօր կառավարական պատվիրակությունը կլինի Տաթեւի վանական համալիրում, որից հետո կմեկնի մայրաքաղաք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր