HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նշանակվել է Վահագն Չախալյանի գործով վերաքննիչ բողոքի դատալսումը

chakhalyanՀուլիսի 22-ին նշանակվել է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի վերաքննիչ բողոքի դատալսումը: Նիստը նախագահելու է դատավորը Թամարա Ալանիան: Հիշեցնենք, որ Ախալցխայի շրջանային դատարանը, դատավոր Ցիրա Մայսուրաձեի նախագահությամբ, Վահագն Չախալյանին դատապարտեց 10 տարի ազատազրկման: Վ. Չախալյանի պաշտպանները դիմել են Վերաքննիչ դատարան` բողոքարկելու առաջին ատյանի դատավճիռը: Հունիսի 30-ին նշանակված է նաև Վահագն Չախալյանի գործում ընդգրկվելու պահանջով ֆրնսահայ փաստաբան Պատրիկ Արապյանի դիմումի մերժման բողոքարկման վերջին նիստը, որտեղ դատավորը պետք է հրապարակի որոշումը: Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակելուց հետո Պատրիկ Արապյանի շահերը դատարանում ներկայացնող Նինո Անդրիաշվիլին նախատեսում է մամուլի ասուլիս հրավիրել: Նա նաև պատրաստակամություն է հայտնել` պաշտպանել Վահագն Չախալյանի շահերը Վերաքննիչ դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter