HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվայում կայացել է Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն

Հունիսի 19-28-ը անցկացված Մոսկվայի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի 7 ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը` «Սահման», «Պոետի վերադարձը», «Վավերագրողը», «Կոնդը», «Վերջին կայարանը», «Վերադարձ ավետյաց երկիր», «Սպիտակ քաղաքը»:

Հունիսի 22-ին «Օկտյաբր» կինոթատրոնի հետահայաց ցուցադրությունների բացմանը ներկա են եղել բազում անվանի կինոգործիչներ, լրագրողներ, մտավորականներ, նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Բացման խոսքով է հանդես եկել փառատոնի ծրագրերի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը: Այդ օրը ցուցադրվել է ռեժիսորի «Սահման» ֆիլմը, որն այս տարի արդեն 2 հեղինակավոր մրցանակի է արժանացել: Այնուհետև ընդունելություն է կայացել Մոսկվայում Հայաստանի դեսպանությունում, որպեղ ողջույնի խոսքով է հանդես եկել ռուս հայտնի կինոքննադատ, կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Պլախովը: Մոսկվայի փառատոնի կատալոգում նա գրել է. «Հարություն Խաչատրյանի ֆիլմերը կինեմատոգրաֆի մաքուր ձևեր են ներկայացնում, որոնց միջոցով ռեժիսորը կարողանում է արտահայտել ժամանակակից աշխարհի սուր և դաժան հակասությունները»: Մինչև հիմա որևէ կինոփառատոնում հայ ռեժիսորներից միայն Սերգեյ Փարաջանովի և Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել: Մոսկվայի կինոփառատոնը Հարություն Խաչատրյանի հետահայաց ցուցադրություններ կազմակերպելու ցանկություն էր հայտնել` հետահայացների շարքում ընդգրկելով նաև աշխարհահռչակ այնպիսի ռեժիսորների, ինչպիսիք են Յեժի Սկոլիմովսկին և Մարկո Ֆերրերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter