
Ըստ Անահիտ Բախշյանի` Հայաստանում երեխաների իրավունքները պարբերաբար խախտվում են
Երեխաների իրավունքների պաշտպանության տեսակետից ԱՊՀ-ի երկրներում, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում Հայաստանը ճանաչվում է լավագույններից մեկը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը:
Այնինչ ասուլիսի մյուս հյուրի` ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի կարծիքով` ՀՀ-ում երեխաների իրավունքները պարբերաբար խախտվում են և դրանց պաշտապանությունը պատշաճ չէ: Նա ներկայացրեց 2010 թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարությունների` իրեն ներկայացված հաշմանդամ երեխաների և նրացից հատուկ դպրոցներում ընդգրկվածների տվյալները: Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` 0-18 տարեկան հաշմադամ 8931 երեխա կա, այնինչ նախարարության կայքէջում գրված է 8045: Համաձայն առողջապահության նախարաության տվյալների` 0-17 տարեկան 7084 հաշմադմա երեխա կա Հայաստանում: Սրանց թվում են թե մտավոր հետամնացություն, թե այլ հիվանդություններ ունեցող երեխաներ:
Պատգամավորը նաև հավելեց, որ ՀՀ-ում առկա մտավոր հետամնացություն ունեցող երեխաների 18 հատուկ դպրոցմերում սովորում է 1836 երեխա, այն դեպքում, երբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրեն ներկայացրել է 1036, իսկ առողջապահության նախարարությունը` 285 երեխաների քանակ:
Այն հարցին, թե ինչու նման տարբերության կա այդ թվերի միջև, Ֆ. Բերիկյանը պատասխանեց, որ երբ իրենցից ուզում են տվյալ տարվա և ընթացիկ շրջանի տվյալները, ապա միշտ լինում են տարբերություններ: Իսկ հատուկ կրթությանն առնչվող հարցերը վերաբերում են կրթության նախարարությանը: Բացի այդ, նա նշեց, որ պետք է տարանջատել մտավոր հետամնացության խնդիրներ ունեցողների հիվանդության աստիճանները, որովհետև նրանցից ոչ բոլորն են գնում հատուկ դպրոցները, ինչը ևս ազդում է թվերի տարբերության վրա:
Ա. Բախշյան. «Եթե երեխան մտավոր հետամնաց չի, ինչո՞ւ նա պետք է սովորի հատուկ դպրոցում»:
Ֆ. Բերիկյան. «Իսկ ով է ասում, որ մտավոր հետամնաց չի՞»:
Ա. Բախշյան. «Ի՞նչ իմանամ»:
Ֆ. Բերիկյան. «Ուրեմն իմացեք, նոր խոսեք»:
Ա. Բախշյանը հիաշատակեց նաև այս տարվա օգոստոս ամսվա ընթացքում Տավուշի մարզում անցկացվող համընդհանուր ներառական կրթության ծրագիրը, որտեղ ընդգրկված է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
«Պետական շատ կարևոր ծարգիր է, մի բան է, որ կարող էին գլուխները գովել գոնե: Դա էլ չկա», -հավելեց Ա. Բախշյանը:
Անրադառնալով Գյումրու թիվ 2 մանկատան տնօրենի` Ռուզան Ավագյանի հարցին, ում դեմ քրեական գործ էր հարուցվել 2007-2008 թթ.-ի ընթացքում պաշտոնեական լիազորություննեըր չարաշահման հետևանքով մանկատանն ավելի քան 4 մլն դրամի վնաս հասցնելու պատճառով, Ա. Բախշյանը նշեց, որ տնօրենի համաներմամբ ազատ արձակված լինելը դեռևս արդարցում չի, և նա պետք է հատուցի հասցված վնասը:
«Այդ տնօրենը ՀՀ բարձր պարգևների արժանանացած, իրոք շատ ընտիր կոլեկտիվ է, շատ լավ տնօրեն է: Տիկին Բախշյանը այդ դպրոցի վրա սևեռված է», - ասաց Ֆ. Բերիկյանը:
Ֆ. Բերիկյանը նշեց, որ գիտի, թե ինչու է, Ա. Բախշյանն այդքան բարձրաձայնում այդ դպրոցի մասին, սակայն չի ասում, որովհետև հավաքված լսարանը լուրջ չէ:
Մեկնաբանել