HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերահսկիչ պալատը չարաշահումների փաստեր է արձանագրել Մշակույթի նախարարությունում

Վերահսկիչ պալատի խորհրդի այսօրվա նիստում 6 քննարկված հարցերից մեկը վերաբերում էր մշակույթին, մասնավորապես  Մշակույթի նախարարության 2007-2008թթ-ին պետական բյուջեից ստացված միջոցների օգտագործման և պետական գույքի կառավարման վերահսկողության արդյունավետությանը: Ընդհանուր առմամբ` 61 մլն 499 հազար արձանագրվել է որպես ֆինանսական խախտումներ, որոնք պետք է վերադարձվի պետական բյուջե, մոտ 24 մլն դրամի խախտում արձանագրվել է Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ներում, 118.5 մլն դրամ` հուշարձանների վերականգնման ծրագրի շրջանակներում: «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրության համար դեռևս 2006թ-ից հատկացված 14.9 մլն դրամից առ այսօր ոչ գումարն է ետ եկել  պետբյուջե, ոչ էլ «Սայաթ-Նովա» օպերան բեմադրված է: «Մշակութային կրթության աջակցություն» հիմնադրամին հատկացվել է 15.8 մլն դրամ, մինչդեռ հիմնադրամն իր միջոցառումներն իրականացրել է 10 մլն 552 հազար դրամով: «Հայաստանի թատերական գործիչների միավորում» ՀԿ-ին հատկացվել է 11 մլն 780 հազար դրամ, 8.6 մլն դրամը պետք է վերադարձվեր պետական բյուջե, քանի որ ՀԿ-ի ծախսերի վերաբերյալ ներկայացրած փաստաթղթերն արժանահավատ չեն, և Վերահսկիչ պալատը դրանք հիմք չի ընդունել: «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին 232 մլն դրամ ֆինանսավորում է հատկացվել, որից շուրջ 19 մլնը պետք է ետ վերադարձվի, քանի որ աշակերտների թվաքանակից ավելի ծախս է կատարվել: Գոհար Գասպարյանի հուշարձանի պատրաստման և տեղադրման համար 9 մլն 850 հազար գումար է հատկացվել, որից շուրջ 1 մլն-ի չափ եկամտահարկը չի պահվել: Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ներում արձանագրված խախտումների պատճառով մոտ 20 մլն դրամ փոխանցվել է Մեծ Բրիտանիայի Վերջինյան կղզիներում գրանցված «Օմեագա Ֆայնենշլ Սերվիս» ՍՊԸ-ի երևանյան մասնաճյուղին, «Ինորիենտ» կազմակերպությանը` իրավական ակտերի մշակման համար: Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ «Ինորիենտ» կազմակերպությունը զբաղվում է ապահովագրական խորհրդատվությամբ: Այդպես էլ Վերահսկիչ պալատը չի կարողացել գտնել այս կազմակերպությանը, որպեսզի պարզեն, թե ինչ արժանահավատ տեղեկություններ կան փաստաթղթերի վերաբերյալ: Մշակութային մի շարք միջոցառումների ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է նաև 6 մլն դրամի ընդհանուր խախտումներ: Պետական պատվերով հրատարակված գրականության ծրագրի շրջանակներում նախարարությունը 500 օրինակ տպաքանակով տպագրվել է հեղինակների աշխատությունները, սակայն հանձնված գրախանութների ստուգումների արդյունքում պարզվել է, որ բոլորը գրքերը շուրջ 2 տարի է` հիմնականում գտնվում են պահեստներում և չեն վաճառվում: «Օրինակ 500 տպաքանակ մի աշխատությունից, ենթադրենք, վաճառվել է ընդամենը 5-ը, 32-ը անվճար է բաժանվել, 433-ը գտնվում է պահեստում, մեկ այլ դեպքում` 500-ից 426-ը պահեստում են, դեպք կա` 500-ն էլ պահեստներում են: Ընդամենը երկու դեպքում է ծախսը գնահատվում արդյունավետ. մեկը Մանկական հանրագիտարանն է, որը տպագրվել է 2000 տպաքանակով և պահեստում մնացել է ընդամենը 67-ը, մնացածը վաճառվել է: Մյուսը` Ավ. Իսահակյանի  «Բարև, Վարպետ» աշխատությունն է, 500 օրինակից մնացել է 10-ը: Մնացած դեպքերում մենք տալիս ենք ծախսերի ոչ արդյունավետության գնահատական»,-ասաց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter