HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավաղել են պատմամշակութային արժեքները

44 պատմամշակութային հուշարձանները սկսած 2005թ-ից վերականգնաման գործընթացում են: 44-ից 5-ի ճակատագիրն ուսումնասիրել է Վերահսկիչ պալատի խորհուրդը, որից 2-ի դեպքում խախտումներն ակնհայտ են եղել: Հուշարձանների վերականգնման ծրագրի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պատկերը շատ տխուր է, քան մնացած ոլորտներում, քանի որ բյուջեի ոչ արդյունավետ ծախս է կատարվել և հայտնաբերվել է յուրացման մի քանի օրինակներ: 2007թ-ի ծրագրով հուշարձանների վերականգնում ծրագրի տակ արձանագրվել է 186 մլն դրամի խախտում, որից 118 մլն դրամը պետական բյուջե վերականգնվող գումարներն են: «Մնացած` շուրջ 66 մլն-ը չենք ասում, որ յուրացում կա, ուղղակի ասում ենք, որ 66 մլն ծախսը անարդյունավետ է այն պատճառով, որ շուրջ 10 նախագծերի վրա է այս գումարը նախատեսվել, բայց այս նախագծերից որևէ մեկը 2008, 2009, 2010, 2011 թվականներին որևէ վերականգնման ծրագրի տակ ընդգրկված չէ: Եթե այդ դեպքերը չընդգրկեին, ինչու են 66 մլն դրամը ծախսվել այդ նախագծերը պատվիրելու վրա»,-այսօր Վերահսկիչ պալատի խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում ասաց Իշխան Զաքարյանը: «Գուգարք» ՓԲԸ-ն, ըստ պայմանագրերի,  ստացել է 321 մլն դրամ Լոռու մարզի Քոբայրավանքի և Հնեվանքի վերանորոգելու համար: Այստեղ արձանագրվել է 57 մլն դրամի փաստաթղթերով չհիմնավորված ծախս, որից 38 մլն-ը հանվել է «Գուգարք»-ի կողմից որպես կանխիկ գումար: Կատարված ծախսերը չեն երևում ոչ մի փաստաթղթում: Այսօրվա նիստում նախատեսվում էր այս գործը ներկայացնել դատախազություն, սակայն Մշակույթի նախարարը երեկ նամակով իրազեկել է Վերահսկիչ պալատին, որ իրենք այս հարցով արդեն դիմել են դատախազություն: «Այս ընկերության կողմից արված ծախսերը մենք համարում ենք անարդյունավետ,- Հնեվանքի վերանորոգման լուսանկարները ցույց տալով` ասաց Իշխան Զաքարյանը,- 4-5 գույնի քարերով վերականգնել են ողջ համալիրը` սկսված հղկված տրավերտինից, բազալտ, տուֆ..., ամեն ինչ, որ ընկել է ձեռքերը, շարել են և ստացել ենք այլանդակ պատկեր: 10-րդ դարի կառույցը, փաստորեն, աղավաղվել է: Հուշարձանների վերականգնում նշանակում է առաջին հերթին վերականգնել պատմական արժեքները, ինչ-որ գտնվում է այդ տարածքում»: Ավելի տխուր պատկեր է Կապանի Վահանավանքում: Համալիրը վերականգնել են կարմիր կղմինդրով և սովորական բազալտով: «Սրանք բոլորն այն պատմական արժեքներն են, որոնք պետք է վերականգնել, բայց ճանապարհին թափված են, ամբողջ հնությունները` սկսած նախշաքարերից, որմնաքարերից, սրբատաշ քարերից, 10-րդ դարի կառույցները լցված են ճանապարհին և սրանց փոխարեն վանքն ունի շատ օրիգինալ տեսք: Ես չգիտեմ նույնիսկ, թե ինչ որակում տամ այս երևույթին»,-անկեղծացավ Վերահսկիչ պալատի նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter