HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասֆալտապատման աշխատանքներին ախալքալաքցիները 10-15 % են ընդգրկված

Ախալքալաքում ասֆալտապատվում են ճանապարհները, հողահարթեցման աշխատանքներ են տարվում շրջանի տարբեր գյուղեր տանող ճանապարհահատվածներում, գիշերային լուսավորման լամպեր են տեղակայվել քաղաքի փողոցներում: Ախալքալաքի շրջանային վարչության տնտեսության եւ ենթակառույցների զարգացման ծառայության պետ Վահան Բաթոյանն Ա-ինֆոյին տված հարցազրույցում հայտնել է, որ շրջանի ճանապարհների բարեկարգման աշխատանքների ֆինանսա­վորումը տարբեր աղբյուրներից է. «Տեղական բյուջեն հատկացրել է 150.000 լարի, որը նախատեսված է գյուղական ճանապարհների հողահարթեցման աշխատանք­ների համար` Խանդոյից մինչեւ Կոկիո, Լոմատուրցխ-Տուրցխ հատվածը, Կոչիո գյուղից մինչեւ Բեժանո, Կարտիկամից Աբուլ տանող ճանապարհի մոտ 1 կմ հատվածը եւ Հոկամ Գոգաշեն ճանապարհը»: Վ. Բաթոյանի խոսքերով, պետական բյուջեից եւս հատկացված է 250.000 լարի քաղաքի ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար, որն ընդգրկում է Ռուսթավելու փողոցի մի հատվածը, այսինքն` Ազատության փողոցից մինչեւ Ջավախեթի փողոցը եւ Միկոյան փողոցի 130 մ երկարությամբ հատվածը: Մունիցիպալ զարգացման հիմնադրամն, իր հերթին, նախատեսել է 1.400.000 լարի քաղաքի ճանապարհների ասֆալտապատման համար, որը ներառում է Մյասնիկյան, Դերժինսկի, Ծերեթելի եւ Չարենցի անվան փողոցները: Տեղական բյուջեն նաեւ 85.000 լարի է նախատեսել ասֆալտապատ ճանապարհների քանդված հատվածների բարեկարգման համար: Հազարամյակի մարտահրավերներ ծրագրով այս տարի նախատեսված է աշխատանքներ տանել Ախալքալաքից մինչեւ Թուրքիայի սահման տանող ճանապարհը: Այդտեղ աշխատում են երկու ֆիրմաներ, որոնք շահել են տենդերը: «Աշխատանքները սկսվել են, եւ բարձր տեմպով ընթանում են, ճանապարհի լայնությունը հասել է մինչեւ 30 մ-ի»,- հավաստեց Ախալքալաքի շրջանային վարչության տնտեսության եւ ենթակառույցների զարգացման ծառայության պետը: Վերջինիս տեղեկացմամբ, շրջանի ճանապարհների բարեկարգման աշխատանքներում ընդգրկված են եւ տեղացիները, եւ այդ աշխատանքներն իրականացնող ֆիրմայի մասնագետները: Իսկ ինչ վերաբերում է Հազարամյակի մարտահրավերներ ծրագրին, ապա խոստումներ եղել են` մեծ թվով շրջանի բնակիչներ ներառել ընթացիկ ճանապարհաշինարարական աշխատանքներում: Բայց այժմ քանի որ ձեռքի աշխատանքները քիչ են, 70-80% տեղաբնակներ ընդգրկելու խոստումը դեռեւս սահմանափակվել է միայն մոտ 10-15% -ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter