HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերապատրաստվող ուսուցիչները սպասում են թույլտվության

Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունը պաշտոնական գրությամբ դիմել է Վրաստանի կրթության նախարարությանը Հայաստանում ջավախքահայ ուսուցիչներին վերապատրաստելու թույլտվություն ստանալու համար: ՀՀ ԿԳՆ Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Նունե Վարդանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ վերապատրաստման դասընթացների օրը դեռևս հստակ նշանակված չէ, սակայն այն նախնական ծրագրավորմամբ տեղափոխվել է հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը: «Կախված է, թե տեղի իշխանություններն ինչպես կարձագանքեն և երբ թույլ կտան, որ ուսուցիչները գան: Համենայնդեպս, մենք պատրաստ ենք ընդունել այդ ժամանակահատվածում»,- նշեց Նունե Վարդանյանը: Մեր հարցին, թե, ի վերջո, քանի ուսուցիչ պետք է վերապատրաստվեր այս ծրագրով` 70, թե 90, Նունե Վարդանյանը պարզաբանեց, որ Վրաստանում եղած 150 դպրոցներից պետք է վերապատրաստվեն 150 ուսուցիչներ: Սակայն, քանի որ իրենք միանգամից չեն կարող ապահովել 150 ուսուցիչների վերապատրաստումը, որոշել են դասընթացները փուլային անցկացնել: Առաջին փուլի համար 90 հոգի էր ցուցակագրված: «Բայց քանի որ մենք այդ գումարը չունեինք, նախընտրեցինք, որպեսզի 70 հոգուն ուղարկեն առաջին փուլով, և խնդրեցինք, որ մնացած 20 հոգուն ընթացքում մենք կաշխատենք վերապատրաստել»,-ասաց ԿԳՆ Սփյուռքի հետ կապերի բաժնի պետը: Հիշեցնենք, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար դիմել էին Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչները, քանի որ ուզում էին հաջորդ ուսումնական տարվանից լրացուցիչ դասաժամով Վրաստանի հայկական դպրոցներում դասավանդել այդ առարկան: Սակայն հունիսի 12-ին նրանց արգելել էին մեկնել Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter