HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վերահսկիչ պալատի բացահայտումները չեն համապատասխանում մշակույթի նախարարության ներկայացրած փաստերին

Վերահսկիչ պալատի խորհրդի հունիսի 30-ի  նիստում 6 քննարկված հարցերից մեկը վերաբերում էր մշակույթին, մասնավորապես  Մշակույթի նախարարության 2007-2008 թվականների  պետական բյուջեից ստացված միջոցների օգտագործման և պետական գույքի կառավարման վերահսկողության արդյունավետությանը: Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ Վերահսկողական պալատն արձանագրել էր  61 մլն 499 հազար դրամի ֆինանսական խախտումներ, որոնք պետք է վերադարձվի պետական բյուջե: Մոտ 24 մլն դրամի խախտում արձանագրվել էր  Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ներում, 118.5 մլն դրամ` հուշարձանների վերականգնման ծրագրի շրջանակներում: ՎՊ արձանագրել էր, որ «Երևանի պարարվեստի պետական քոլեջ»  ՊՈԱԿ-ին 232 մլն դրամ ֆինանսավորում է հատկացվել, որից շուրջ 19 մլն պետք է ետ վերադարձվի, քանի որ աշակերտների թվաքանակից ավելի ծախս է կատարվել: Քանի որ Վերահսկիչ պալատը հայտնաբերված խախտումների փաստերը պաշտոնապես գրավոր չի ներկայացրել նախարարությանը, ուստի այնտեղից ամբողջական պատասխան չկարողացանք ստանալ, սակայն ինչքանով որ հայտնի էր իրենց,  Մշակութային ծրագրերի կառավարման եւ մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Գայանե Նազարյանը կազմել էր զուտ աշխատանքային փաստաթուղթ որտեղ ներկայացված էր ՎՊ-ի կողմից մատնանշված թերությունները: Նախարարության կողմից  «Հետքին» տրամադրած աշխատանքային փաստաթղթի  համաձայն, 2008 թվականին  «Երևանի պարարվեստի պետական քոլեջ»  ՊՈԱԿ-ի  տարեկան 267 սովորողների հանրակրթական եւ միջին մասնագիտական ուսուցման համար բյուջեից նախատեսվել է հատկացնել 131857.2 հազար դրամ: Սովորողների փաստացի թվաքանակը կազմել է 221 սովորող: ՀՀ մշակույթի նախարարությունը, համաձայն բյուջեի կողմից ներկայացված հաշվարկ-հիմնավորումների, ֆինանսավորումը պակասեցրել եւ պետական բյուջե է ուղարկել 6298.8 հազար դրամ, ինչպես նաեւ պետական բյուջե է ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարության 11.11.08 թ. համար 312-Ա ակտով արձանագրված 1872.6 հազար դրամ: Այսպիսով,  2008 թվականին բյուջեի ֆինանսավորումը պակասեցվել է ընդամենը 8171.4 հազար դրամով` կազմելով 123685.8 հազար դրամ:Միաժամանակ նախարարությունից տեղեկացնում են, որ պետական բյուջե միջոցների հաշվին միջին մասնագիտական ուսուցման գծով 1 սովորողի ֆինանսավորման որեւէ նորմ սահմանված չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter