HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Դավիթ Հակոբյանն ուզում է նախագահ դառնալ

02_07-d_hakobyan-1Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը պատրաստվում է նախագահական ընտրություններին մասնակցել որպես առանձին թեկնածու: «Մայա սլավնայա ախոտա բուդետ կագդա յա վիյդու նա պրեզիդենտսկիյ մառաֆոն»,-ասաց Հայաստանի գլխավոր մարքսիստը: Հակոբյանին հարցրինք` իրեն որտեղի՞ց 50.000 դոլար նախագահի թեկնածու գրանցվելու համար: «Ֆինանսական հովանավորչություն ոչ մեկից առ այսօր չեմ ստացել, ոչ մի օլիգարխից կախվածության մեջ չեմ, իսկ երբ կգա պահը, ոնց որ Մարքսին մի Էնգելս գտնվեց, որ հովանավորեց «Կապիտալ»-ի տպագրումը, այդպես էլ ինձ համար կգտնվի: Եթե սահմանադրությամբ հովանավորչությունը ընդունված կարգ է նախագահի թեկնածու գրանցվելու համար, մեկն էլ կգտնվի, որ ինձ կհովանավորի, բայց դա երկրորդական հարց է, կարեւորն այն է, որ ես ազատ եմ, ոչ մեկից կախում չունեմ»,- ասաց պրն Հակոբյանը: Մարքսիստն ասում է, թե ինքը հարյուրավոր 50 հազարներ արդեն նվաճել է. «Միայն այն արտահայտությունները, որ մամուլն է գրում իմ մասին` «ազգի տրիբուն», «լյուբիմչիկ նացիի», սա արդեն համաժողովրդական նվաճված տիտուլ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter