HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

15 դատապարտյալ ավարտական վկայական է ստացել

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում այս տարի իրենց ավարտական վկայականները ստացան 15 դատապարտյալ:  Ավարտելով միջնակարգ դպրոցը` մի քանի դատապարտյալներ ցանկություն են հայտնել շարունակել իրենց ուսումը և ստանալ բարձրագույն կրթություն: «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում օրերս տեղի է ունեցել միջնակարգ դպրոցի ավարտական վկայականների հանձմնան արարողություն: «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում արդեն 50 տարի է, ինչ գործում է միջնակարգ դպրոց, որը հնարավորություն է տալիս դատապարտյալներին ստանալ միջնակարգ կրթություն կամ շարունակել իրենց կիսատ թողած ուսումը միջնակարգ դպրոցում: Մի շարք քրեակատարողական հիմնարկներում ևս գործում են միջնակարգ դպրոցներ, որտեղ կարող են ուսում ստանալ դատապարտյալները: Քրեակատարողական ծառայությունը հույս է հայտնում, որ տարեցտարի կրթություն ստանալ ցանկացողների թիվը կավելանա, ինչը մեծապես կնպաստի ոչ միայն ծառայության առջև դրված նպատակների իրականացմանը, այլև դատապաարտյալների ուղղմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter