HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Ռուբեն Հախվերդյան. «Համերգը հոգեւոր սթրիփտիզ է»

06_07-r_hakhverdyanՎաղը` հուլիսի 7-ին, տեղի է ունենալու Ռուբեն Հախվերդյանի «50-ից հետո» համերգը: Ըստ երգչի` այն ոչ մի կապ չունի իր տարիքի եւ 59-ամյակի հետ: Համերգի ընթացքում հնչելու է մի նոր երգ` «Կտակ»-ը: Ռ.Հախվերդյանն առհասարակ համերգն անվանում է «հոգեւոր սթրիփտիզ: Միեւնույն հանվելու արարողությունն է, միայն` հոգեւոր տեսանկյունից»: Այսօր «Արմատ»ակումում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հախվերդյանը խոստովանեց, որ իր երգերը չի սիրում: «Ես չեմ կարող իմ երգերը սիրել: Երբ երգը գրում ես, այնքան մեծ էներգիա է այն քեզնից խլում, որ հոգնում ես, զզվում: Բայց կատարելն էլ ուրիշ արվեստ է. դրանով դու ժողովրդին փորձում ես ցույց տալ, թե ինչ ես ուզում ասել եւ ինչ ես մտածում ընդհանրապես»: Ռուբեն Հախվերդյանն ասաց, որ երբեք չի զգացել արվեստի նկատմամբ մարդկանց վերաբերմունքի փոփոխություն, արժեքների վերադասավորում. «Ես երբեք հանդիսատեսի որակական փոփոխություն չեմ զգացել: Իմ համերգներին ես միշտ բավարարում եմ հանդիսատեսին, նրանք էլ իրենց երկար ծափերով բավարարում են ինձ»: Ռ. Հախվերդյանը մտահոգված է երկրի էկոլոգիական խնդիրներով. «Երեւանն այդ բարձրահարկ շենքներով այնպես են «քաքմեջ» արել, որ եթե Աստված էլ իջնի, ոչինչ փոխել չի կարողանա: Ես ապշում եմ, թե ոնց կարելի է այդքան խիտ կառուցել շենքերը: Ես չեմ զբոսնում Հյուսիսային պողոտայով, ոնց որ պանթեոն, մեռելատուն լինի»: Նա մտահոգված է նաեւ ՀՀ արտաքին հարաբերություններով, մասնավորպաես հայ-թուրքական սահմանի բացմամբ: «Ես երկու բանից եմ ամենից շատը վախենում. առաջինը` թմրանյութերի մուտքը Թուրքիայի կողմից, եւ երկրորդը` առանց այդ էլ մեր անպաշտպան արվեստում առավել մեծ թափով ներխուժելիք թուրքական մուղամները: Դեռ հիմա շատ երգիչներ վերցնում են թուրքական երգերի բառերը, փոխում են եւ երգում: Բա հետո ի՞նչ կլինի»: Ռ. Հախվերդյանը նշեց, որ ինքը ոչ թե Դաշնակցություն կուսակցության համակիրն է, այլ դաշնակների գաղափարախոսության: «Դե, մեջներից ամենանորմալ կուսակցությունը դա է: Չնայած` դրանց մեջ էլ կան այնպիսիները, որ կուզեի միանգամից գնդակահարել: Դրանց մեջ էլ կան կաշառակերներ»: Ռ. Հախվերդյանը չի հասկանում, թե ինչպես կարող են մեր իշխանություններն «այնքան ապաշնորհ լինել, որ գոնե մի փոքր չկարողանան դիմադրել բոլորի հոգեկան աշխարհը ճնշող գլոբալիզացիային»: «Նրանք միայն այս օրով են ապրում: Ամբողջ օրը մտածում են, թե ոնց անեն, որ մի քիչ ավել գռփեն-չռփեն եւ այլն: Չեն մտածում, որ վաղվա սերունդը կարող է շատ սարսափելի վիճակում հայտնվի` թեկուզ նույն էկոլոգիական տեսանկյունից»: Երգահանն իր հույսը կապում է հատկապես նոր սերնդի հետ. «Եթե ես եւ մեր նախագահը սովետի շրջանի մարդիկ ենք եւ մեր մեջ դեռեւս նստած են ճորտատիրական կլիշեները, ապա նոր սերունդն ավելի ազատ կարող է մտածել եւ գործել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter