HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցիները բացահայտում են իրենց վերջին այցելությունների իրական նպատակները

03_07-p_bulbuloghliՆախօրեին ավարտվեց Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի և Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլու, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի նախաձեռնած ժողովրդական դիվանագիտության ակցիան: Նախաձեռնության շրջանակներում հայ և ադրբեջանցի մշակութային գործիչներն այցելեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որից հետո եղան Երևանում, այնուհետև Բաքվում: Ինչպես նշվում է «Արմատ» ակումբի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, արդեն իսկ այս նախաձեռնության հեղինակների «բարի» նպատակներն ու առաքելությունը հօդս են ցնդել: Թեև նախաձեռնության հեղինակները պնդում էին, որ իրենց նպատակը երկու ժողովուրդների միջև փոխվստահության մթնոլորտ ստեղծելը, առնվազն ատելության զգացման վերացումն է, այնուամենայնիվ, ժողովրդական դիվանագիտության կիրառման հաջորդ օրն արդեն ադրբեջանցի «մտավորականները» հաստատեցին, որ իրենք ամենևին էլ նման նպատակ չեն ունեցել և իրենց գլխավոր նպատակը հայ ժողովրդի զգոնության բթացումն է՝ համերաշխության մասին կոչերի միջոցով: Ադրբեջանի քարոզչական նպատակների մասին հանդիպման նախօրեին զգուշացրել էին Հայաստանի որոշ փորձագետներ: Մի քանի մեջբերում` ասվածը փաստելու համար: «Մենք այցելել էինք Ղարաբաղ ոչ թե ինչ-որ մեկի դեմ ծնկի գալու, այլ ապացուցելու, որ չենք վախենում այնտեղ գնալուց»,- «Day.az»-ի փոխանցմամբ (04.06.2009, 14:07)` ասել է Զահիդ Աբբասովը` լռելով խմբի հետապնդած այն խնդիրների մասին, որոնք Ստեփանակերտում, Երևանում ու Բաքվում հնչեցնում էր Միխայիլ Շվիդկոն, պարզաբանում էր Արմեն Սմբատյանը, իսկ Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլին գլխով հավանություն էր տալիս ու նշում, թե իբր «ավելացնելու բան չունի»: «Հայերը նման են մարդու, ով պատրաստվում է զիջումների գնալ` հասկանալով, որ վաղ թե ուշ այդ բանը տեղի է ունենալու: Մեր այցելության նպատակն էր անել այնպես, որ այդ բանը որքան հնարավոր է նրանց համար ակնհայտ դառնա»,- ըստ նույն լրատվամիջոցի (04.06.2009, 14:28)` ասել է խմբի մեկ այլ անդամ` Ռովշան Ռզաևը, ու վստահեցրել, թե իբր «Բաքուն տեսնելով` հայերը հասկացան, որ կարգավորման հետաձգումն իմաստ չունի»: «Ես Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո համոզվեցի, որ նա անհեռատես մարդ է: Իմ տպավորությամբ՝ հայերը մտածում են ոչ թե իրենց գլխով, այլ ինչ-որ մեկը նրանց սովորեցնում է»,- կոնսերվատորիայի ռեկտոր Սիյավուշ Քերիմլիի խոսքերն է փախանցում «1news.az»-ը (04.06.2009, 15:10): Սիյավուշ Քերիմլիին նշել է, թե իբր «քանի ուշ չէ, հայերը պետք է խելքի գան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter