HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Համանախագահները դարձյալ չեկան Ղարաբաղ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս անգամ էլ չեկան Ղարաբաղ, չնայած, ըստ նախնական պայմանավորվածության, այսօր ժամը 12:00-ին նրանք պետք է հանդիպեին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ինչպես մեզ տեղեկացրեցին նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համանախագահները չեն գալիս եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով: Հիշեցնենք, որ համանախագահների` տարածաշրջան կատարած  նախորդ այցելության ժամանակ` մայիսի վերջին, նրանք նույնպես չեն եկել Ղարաբաղ` դարձյալ եղանակային պայմանների պատճառով: Հարկ է նկատել նաեւ, որ համանախագահները ոչ միշտ են ուղղաթիռով գալիս, եղել են նաեւ դեպքեր, երբ նրանք ավտոմեքենաներով են հասել Ղարաբաղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter