
Այսօր ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում ԼՂՀ եւ ՀՀ կադաստրի պետական կոմիտեների միջեւ համագործակցության հուշագիր ստորագրեցին կոմիտեների նախագահներ Անդրանիկ Խաչատրյանը եւ Երվանդ Զախարյանը:
Իր խոսքում ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը շեշտել է, որ ստորագրված ծրագրային փաստաթուղթն առաջիկա 4-5 տարիների համար է: Ե. Զախարյանի հավաստմամբ, համագործակցության արդյունքում մոտակա տարիներին Ղարաբաղում եւ Հայաստանում կգործեն կադաստրի նույն մակարդակի կոմիտեներ:
Հուշագրի ստորագրումից հետո ՀՀ եւ ԼՂՀ կադաստրի պետական կոմիտեների ներկայացուցիչներին հանդիպել է նաեւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Ի դեպ, երեկ Երվանդ Զախարյանին ընդունել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի եւ Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեների միջեւ կապերի սերտացմանը, ինչպես նաեւ գեոդեզիայի եւ քարտեզագրության ոլորտներում փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել