HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քույր քաղաքի նվերը Թալինին

Արագածոտնի մարզի 3 քաղաքներից մեկը` Թալինը, առաջիկայում աղբի վերամշակման կայան կունենա: Այդ հնարավորությունը ընձեռում է նրանց քույր քաղաքը`  ֆրանսիական Բուրգ Դե Վալանսը:  Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ֆրանսիացի բարեկամների հերթական այցելության ժամանակ: Ծրագիրը բաղկացած է երկու փուլից: Առաջինում` մինչեւ սեպտեմբեր Թալին կուղարկվի  աղբահան  2 ավտոմեքենա: 2010 թվականի ընթացքում էլ կսկսվի ծրագրի երկրորդ փուլը, այն է` քաղաքում կստեղծվի աղբի վերամշակման  կայան: Բուրգ Դե Վալանսի քաղաքապետ Բերնար Պիրասի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Հանդիպման ընթացքում խոսվեց կողմերի միջեւ ծավալված շուրջ 10-ամյա բարեկամության եւ այդ ընթացքում ծնված մի շարք ավանդույթների, հետագա ծրագրերի մասին: Թալինցիների համար մեծ նվեր է բարեկամների կողմից ստացած 2 ավտոբուսը, որոնցով նրանք հոգում են քաղաքի  կարիքները: Ֆրանսիացիների աջակցության շնորհիվ, քաղաքի դպրոցներում, իբրեւ երկրորդ լեզու ուսուցանվում է ֆրանսերենը: Այդ շրջանակներում 24 թալինցի դպրոցական հյուրընկելվել է Ֆրանսիայում: Առաջիկայում ծրագրվում է ուսուցողական նոր ծրագրեր, վերապատրաստման դասընթացներ: Իսկ ուսանողների համար նախատեսվում է լեզվի իմացության կատարելագործում Ֆրանսիայում: Ֆրանսիացի հյուրերի պաշտոնական այցը 7-օրյա էր` հուլիսի 1-7-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter