HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ոսկերչյանի դատավարությունն ընդմիջվել է

Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի պաշտպանների ճառն այնքան երկար է տևել, որ դատախազը դատարանին խնդրել է ընդմիջել դատական նիստը: Պաշտպանական ճառում փաստաբանները ներկայացրել են դատավարության ընթացքում հարցաքննված վկաների ցուցմունքները, որոնք, ըստ պաշտպանական կողմի, չեն ապացուցում Ոսկերչյանի մեղքը: Մասնավորապես Աբովյան քաղաքի բնակիչ Լուիզա Ստեփանյանն իր ցուցմունքներում նշել էր, թե Ոսկերչյանը 2 000 դրամ է տվել իրեն, որպեսզի մասնակցի ընդդիմության հանրահավաքին: Ըստ Լուիզա Ներսիսյանի` այդ հանրահավաքը կայացել է Հանրապետության հրապարակում: Ստեփան Ոսկանյանը նշեց, որ  2000 դրամի կարիք ունեցող Լուիզա Ստեփանյանը մեկ ամսով մեկնել էր Արաբական Էմիրություններ` հանգստանալու: Բացի այդ, վկան հայտարարել էր, թե ինքը հայերենին լավ չի տիրապետում և բանավոր ցուցմունքի ժամանակ ռուսերեն արտահայտություններ է գործածել: Սակայն նախաքննական մարմնին նրա տված ցուցմունքները գրված են մաքուր հայերենով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter