Երիցյանի ծառն արմատախիլ է արվել
Այս տարվա հունիսի 17-ին պաշտոնանկ արվեց Արաբկիր համայնքի թաղապետ, «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի նախագահ Ալբերտ Երիցյանը: Դրանից մի քանի ամիս առաջ` 2008-ի նոյեմբերին, համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում Արաբկիրի թաղապետարանի հարակից այգում կազմակերպվել էր ծառատունկ, որի ժամանակ անվանական ծառեր` արծաթափայլ եղևնիներ էին տնկել քաղաքապետ Երվանդ Զախարյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և Արաբկիրի նորընտիր թաղապետ Ալբերտ Երիցյանը: Սակայն երկու օր առաջ պաշտոնանկ արված թաղապետի ծառը արմատախիլ է արվել:
Հիշեցնենք, որ նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը 2008 թ. սեպտեմբերին Արաբկիր համայնքում ձայների գերակշիռ մեծամասնությամբ և «ռազբորկաների» ուղեկցությամբ թաղապետ ընտրված Ալբերտ Երիցյանին պաշտոնից ազատեց այն բանից հետո, երբ նրա որդու` Ռոբերտ Երիցյանի նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում:
Մաքսային Կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Ալբերտի Երիցյանը մեղադրվում է մայիսի 23-ին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացված մահափորձը կազմակերպելու մեջ:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել