
11-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը երեկ կեսգիշերին ճանաչվեց «Վիտեբսկ-2009» միջազգային մանկական երաժշտական մրցույթի առաջին մրցանակակիր` արժանանալով 3000 ԱՄՆ դոլար դրամական մրցանակի: Պրոֆեսիոնալ ժյուրին 19 մասնակիցներից հենց Անդրանիկին ընտրեց որպես հաղթող:
Հայազգի փոքրիկ երգիչը Բելառուսում կայացած մրցույթում ներկայացնում էր Ուկրաինան: Ի դեպ, նա այդ երկիրը կներկայացնի նաեւ այս տարվա մանկական «Եվրատեսիլին», որը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Կիեւում:
Նշենք, որ «Վիտեբսկ-2009» միջազգային մանկական մրցույթն այս տարի անցկացվում էր 7-րդ անգամ «Սլավյանսկի բազար» միջազգային արվեստի փառատոնի շրջանակներում:
Հայազգի Անդրանիկի եւ նրա ընտանիքի վերաբերյալ առավել մանրամասն կարդացեք «Հետքի» առաջիկա թողարկման մեջ:
Լուս.` www.smi.dp.ua կայքէջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել