HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Կապանում գործադուլը շարունակվում է

Արդեն երկրորդ օրն է, ինչ շարունակվում է Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության աշխատակիցների գործադուլը: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ օրը ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալետան լրագրողների հետ հանդիպմանը հայատարարեց, թե տեղյակ է հերթական բողոքի ակցիայի մասին ու համոզմունք հայտնեց, որ գործադուլ չի լինի, որովհետեւ աշխատավարձերի վճարման բոնուսային տարբերակ է առաջարկում աշխատակիցներին: Սա աշխատավարձերի վճարման տոկոսային հարաբերակցությամբ ծրագիր է, ու բոլորը կարող են լավ վարձատրվել, եթե պահեն անվտանգության կանոնները: Բացի սրանից, կապ կունենա նաեւ արտահանվող հանքանյութի պարունակությունը, սահմանված նորմատիվները գերակատարելը: Սակայն գլխավոր տնօրենի նախագիծը հանքագործները չընդունեցին:  «Դա ծրագիր չէ, հետո ինչ, որ միջազգային ոլորտում արդարացնում է: Մեզ փող է պետք, իրա պայմաններով չենք կարա աշխատենք»,- ասացին գործադուլավորները: Նրանք բողոքում են նաեւ աշխատանքային պայմաններից. հանքում աշխատանքը 6 ժամվա փոխարեն դարձրել են 8-ժամյա: Եթե հուլիսի 13-ին` գործադուլի առաջին օրը, բողոքավորները կոմբինատի վարչական մասնաշենքի առջև էին հավաքվել, ապա հուլիսի 14-ին, ըստ գործադուլավորների, Ռ. Ֆալետան կարգադրել է ներս չթողնել գործադուլավորներին: Վերջիններիս ձեռնարկության անվտանգության ծառայության աշխատակիցները չեն թույլատրել, որ մտնեն կոմբինատի տարածք: Գործադուլավորները հավաքվել են ձեռնարկության դարպասների մոտ ու պնդում են իրենց պահանջը: Ըստ բողոքողների` տնօրենն ասել է, որ եթե չվերսկսեն աշխատանքը, ապա  այլ տեղից աշխատուժ կբերի: «Թող բերի, տեսնենք ով ա աշխատելու, համաձայն ենք, մեր գիշերավարձերը տա, ախպեր ջան, դիմումներս գրում ենք ու դուրս գանք: Ով ուզում ա, թող աշխատի»,- ասացին գործադուլավորները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter