HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Գործադուլավորներին ընդունեց Սյունիքի մարզպետը

Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության 120 աշխատակցի գործադուլը շարունակվում է: Հիմնականում բողոքում են մեքենավարները, ամրակապավորները, էլեկտրաքարշավարներն ու պայթեցնողները:

Հերթական բողոքի ակցիայի պատճառը աշխատվարձերի վճարման բոնուսային տարբերակն է, ինչին հանքագործները դեմ են: Ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան սպառնացել է փակել հանքը ու ազատել աշխատակիցներին: Գործադուլավորները բողոքի ակցիան շարունակել են Սյունիքի մարզպետարանի դիմաց: Նրանց ընդունեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, լսեց աշխատակիցների պահանջները: Մարզպետն առաջարկեց, որ ինքը, հանքի պետն ու ձեռնարկության գլխավոր տնօրենը հանդիպեն, քննարկեն հարցն ու որոշեն հետագա անելիքները: Այս պահին բողոքողները սպասում են մարզպետարանի բակում, իսկ գլխավոր տնօրենը դեռ չի եկել մարզպետարան: Մանրամասները` ավելի ուշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter