HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Վարչական դատարանը չի ընդունել Թեղուտի հայցադիմումը

15_07-TexutՔիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Վարչական դատարանը չի ընդունել Թեղուտի պաշտպանության խմբի հայցադիմումը: Փաստաբան Հայկ Ալումյանը «Հետքին» տված հարցազրույցում ասաց, որ դատարանը հայցը չի ընդունել` պատճառաբանելով, թե որպես հայցորդ հանդես եկող հասարակական կազմակերպություններն իրավասու չեն վիճարկել բնապահպանական խնդիրները: «Տրամաբանությունից ելնելով`կապ չունի, թե հայցվորը հանքից 2 կմ հեռու է ապրում, թե օրինակ` 50, օրենքն այդպիսի արգելք չի դնում: Բացի այդ` հայցվոր կազմակերպություններից մեկը բնապահպանական է, կարծում եմ` այն պետք է առավելություն ունենար բնապահպանական խնդիրներ բարձրացնելիս»,- ասում է փաստաբանը: «Իսկ ի՞նչ է լինելու  66 էջանոց հայցադիմումը, որով պահանջում եք` դադարեցնել Թեղուտի հանքի շահագործումը»,- «Հետքի» հարցին ի պատասխան Հայկ Ալումյանն ասաց. «Այդ հսկայական հայցադիմումը քննվելու է Վարչական դատարանի կողմից ու բավարարվելու է, ինչքան էլ, որ ոմանք չցանկանան: Դուք կտեսնեք` ես դա կանեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter