
Նախագահ Սերժ Սարգսյանն իր ծննդյան օրը` հունիսի 30-ին, մոտ 5000 ստորագրությամբ նամակ-դիմում էր ստացել, որով ՀՀ քաղաքացիները պահանջում էին դադարեցնել Թեղուտի հանքի շահագործումը:
Նույն նամակի պատճենները քաղաքացիներն ուղարկել էին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Հրայր Սավզյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իշխանական գլխավոր եռյակից ոչ ոք իրենց նամակին չի արձագանքել, ոչ հայտարարության եւ ոչ էլ հանդիպում նախաձեռնելու միջոցով:
«Նամակների հանձնման օրը Կառավարությունում եւ Ազգային ժողովում հաստատել են, որ իրենք ստացել են մեր դիմումը, իսկ նախագահականում չհաստատեցին, թեեւ մենք պնդում էինք»,- ասում է Հրայրը:
Թեղուտի պաշտպանության խումբը հիշեցնում է, որ իրենց նամակի լավագույն արձագանքը կլինի Թեղուտի հանքի շահագործման դադարեցումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել