Վարդան Օսկանյանը` բանկի խորհրդի անդամ
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Անելիք բանկ»-ի բաժնետերերի արտահերթ ժողովի ընթացքում ընտրվել է բանկի խորհրդի անդամ: «Բիզնես 24»-ի փոխանցմամբ` հուլիսի 4-ին տեղի ունեցած ժողովի ժամանակ բանկի խորհրդի անդամներ են դարձել նաև Թարեք Խալիֆեն, Արթուր Առաքելյանը, Ֆրեդդի Զրաիկը, Արմեն Ղազարյանը, Հակոբ Գասսարճեանը և Գալինա Վորոնինան:
Վարդան Օսկանյանը ՀՀ արտգործնախարարությունը ղեկավարել է 1998-2008 թթ.: 2008 թ.-ին, հեռանալով նախարարի պաշտոնից, Օսկանյանը հիմնադրեց «Սիվիլիթաս» վերլուծական կենտրոնը:
Վերջերս «Անելիք բանկ»-ի բաժնետոմսերի 51%-ը ձեռք է բերել լիբանանյան «Կրեդիտ» բանկը: «Անելիք բանկի» վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը հայտնել էր, որ այդ գործարքի հետևանքով բանկը կմեծացնի իր կապիտալը մինչև 15 միլիարդ դրամ և կապիտալի մեծությամբ կմտնի Հայաստանի առաջատար բանկերի հնգյակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել