HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ըստ Ստեփան Սաֆարյանի` ընտրություններում ՀԱԿ-ի մրցակիցը ԲՀԿ-ն է

«Ամեն ինչ վեր է ածվել համապետական ընթերցանության»: Այսպես որակեց ՀԱԿ-իշխանություն երկխոսությունն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Ըստ նրա` այս երկխոսությունը նորմալ երևույթ չէ և ապագա չունի, բայց դրականն այն է, որ այս ընթացքում քաղաքական մթնոլորտը գոնե չի թունավորվում:

«Երկխոսությունը վաստակած ամառային հանգստին անցնելու յուրօրինակ ձև է՝ ուղղակի նաև ինչ-որ պրոցես իմիտացնելով»,- հավելեց նա:

Սաֆարյանի կարծիքով` չնայած երկխոսությունը շարաունակվում է, բայց երկրի մարտահրավերները չեն պակասում, իսկ ներքին խնդիրները մնում են չլուծված: Այնինչ ողջ ամռան ընթացքում երկու կողմերի ուշադրությունը կենտրոնացված էր «այդ ներկայացման վրա»:

Սակայն մյուս բանախոսի` ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանի կարծիքով` երկխոսությունը կայանում է և քաղաքական համակարգում դառնում է գործելաոճ: Ինչ վերաբերում է Ս. Սաֆարյանի «ընթերցանություն» որակավորմանը, ապա Ա. Զաքարյանը նշեց, որ եթե գոյություն ունեն ծավալուն փաստաթղթեր և աշխատություններ, ապա  դրանց պետք է ծանոթանալ ընթերցանության միջոցով: Իսկ առկա մարտահրավերների համար գոյություն ունեն պետական ծրագրեր:

Ս. Սաֆրյանը կարծիք հայտնեց, որ այժմ քաղբանտարկյալ եզրույթը չարաշահվում է: Ի պատասխան Ա. Զաքարյանը նշեց. «Ընդհանրապես մեզ մոտ քաղաքական բանտարկյալ հասկացողություն գոյություն չի էլ ունեցել: Չկա գոնե մեկը նմուշի համար, որ հասարակության 90 տոկոսն ընդունի, որ այս մարդը դատապարվել է իր քաղաքական հայացքների համար»:

Վերջինս նաև նշեց, որ ընդդիմության տարբեր ուժերի միջև առկա անհամաձայնությունները պայմավորված են նախընտրական տրամադրություններով:

«Ժառանգությունը չի պատրաստվում հանուն ինչ-որ համընդհանուր համերաշխության թույլ տալ, որ իր սկզբունքները տուժեն քաղաքական գործընթացում»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Անրադառնալով ընտրություններին` Ս. Սաֆարյանը նշեց, որ եթե 2008թ.-ին ՀԱԿ-ն այլըտրանք էր իշխանությանը, ապա այսօր այն չի կարող ընկալվել որպես այդպիսին: Այլըտրանքային ուժ լինելու համար նա պետք է ունենա այլընտրանքային դիրքորոշումներ և գնահատականներ ոճռորոշ հարցերում:

«Այս իրավիճակում ՀԱԿ-ը չի կարող հայտ ներկայացնել այդպիսի այլընտրանք լինելու»,- ասաց Սաֆարյանը: Վերջում էլ հավելեց, որ որպես քաղաքագետ կարծում է, որ ընտրազանգվածի առումով ՀԱԿ-ի մրցակիցը ԲՀԿ-ն է և ոչ թե ՀՀԿ-ն կամ այլ ուժ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter