HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դաշնակցության բողոքի ակցիան չի կայանա

Այսօր Դաշնակցությունը պետք է բողոքի ակցիա անցկացներ արտգործնախարարության շենքի մոտ: Միաժամանակ, նմանատիպ բողոքի ակցիաներ պետք է անցկացվեին տարբեր երկրներում: Այսօր «Ուրբաթ» ակումբում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասաց, որ բողոքի ակցիաները տեղի չեն ունենա` երեկ տեղի ունեցած Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի պատճառով: Իսկ աշխարհի տարբեր ծայրերում դաշնակցականները իրենց ձայնը տեղ կհասցնեն նամակներով` ուղղված համանախագահող երկրների պատասխանատուներին և նրանց դեսպանատներին: Հայաստանում երեք պատվիրակություններ նամակներ կփոխանցեն ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին: Նամակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին իրենց հիասթափությունն են հայտնում Մինսկի խմբի համանախագահող երկրներին` Հայաստանի վրա չարդարացված և անհիմն ճնշման կապակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter