HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Իրականության խեղաթյուրո՞ւմ, թե՞ առանձին հանդիպում

«Հետքն» այսօր փորձեց Արտաքին գործերի նախարարարությունից պարզել, թե ինչո՞ւ  են երեկ Ստեփանակարետում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանին ուղղված հարցերի փոխարեն պաշտոնական հաղորդագրությունում այլ հարցեր տարածել: Մեր հարցերին պատասխանեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Պարոն Բալայան, «Հետքի» Արցախի թղթակիցը պահպանել է Նալդանդյանի եւ լրագրողների հարցուպատասխանի ձայնագրությունը, որը չի համապատասխանում Ձեր տարածած հաղորդագրությանը: Ինչպե՞ս եք բացատրում այս փաստը: Համոզվա՞ծ եք, որ միայն այդ լրագրողներին է հանդիպել նախարարը Ղարաբաղում: Այդ դեպքում միգուցե Դուք հաղորդագրություն տարածեիք, որ նախարարը լրագրողների երկու տարբեր խմբերի է հանդիպել: Չէ, կարիք չեմ տեսնում տարածելու, որովհետեւ գրած է, որ լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել: Ո՞ր լրատվամիջոցների լրագրողների հետ է հանդիպել: Լրագրողներ էին: Որտե՞ղ եւ ե՞րբ է հանդիպումը տեղի ունեցել: Ղարաբաղում, Ստեփանակերտում: Կոնկրետ ե՞րբ, կարո՞ղ եք ժամը նշել: Չէ, հիմա չեմ հիշում` կոնկրետ որ ժամին: Իսկ ինչպե՞ս կբացատրեք այն, որ նախարարը նույն օրը լրագրողների երկու տարբեր խմբերի հետ է հանդիպել: Հանդիպել է, խոսել են, էլի լրագրողներ են մոտեցել, պատասխանել է հարցերին: Բայց նախարարին մոտենալն ու լրագրողների հետ հատուկ հանդիպելը տարբեր բաներ են: Նախագահականի մոտ հանդիպում է եղել եւ այլ հանդիպում է եղել: Կոնկրետ որտե՞ղ: Ստեփանակերտում: Եթե երկրորդ հանդիպում եղել է,  ինչո՞ւ մեր թղթակիցը չի մասնակցել դրան: Իրենից հարցրեք` ինչո՞ւ չեն հրավիրել իրեն: «Հետքի» թղթակից Անահիտ Դանիելյանը հայտնում է, որ լրագրողների հետ հանդիպումից անմիջապես հետո նախարար Էդվարդ Նալբանդյանը գնացել է ճաշի, որից հետո էլ վերադարձել է Երեւան: Իսկ նրա երկրորդ հանդիպման մասին, եթե, իհարկե, այն իսկապես կայացել է, լրագրողներին չեն տեղեկացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter