
Սասուն» ջոկատի ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը կարծում է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է գնալ զիջումների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդրի կարգավորման բանակցություններում:
«Քոչարյանը 10 տարի առաջ է սկսել զիջել, Սերժն էլ ուզում է, որ իրեն դրսում ընդունեն, դրա համար էլ ուզում է զիջումների գնալ, բայց մենք թույլ չենք տա»,- «Հետքին» տված հարցազրույցում ասաց 1-ին կարգի հաշմանդամ ազատամարտիկը:
«Թող ոչ մեկ չկարծի, թե մենք` ազատամարտիկներս, կսպասենք, որ մեր ազատագրած տարածքները տան Ադրբեջանին: Ես 17 տարի սայլակի վրա եմ նստած, բայց ոչ մի անգամ չեմ զղջացել, որովհետեւ ազատագրել եմ իմ պապերի պատմական տարածքները: Թող չկարծեն, թե ես կարամ ինչ-որ տարածք զիջեմ: Հազար հատ Սերժ կամ Քոչարյան լինի, հազար հատ Ռուսաստան լինի, միեւնույն է` մենք թույլ չենք տալու ոչ մի զիջում, սա Ձեզ «Սասուն» ջոկատի Արշոն է ասում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել