HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Զարուհի Փոստանջյանի հաղորդագրության ապագան անհայտ է

«Հետքը» տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հուլիսի 7-ին ստացել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հաղորդագրությունը հանցագործության մասին: Դրանով Փոստանջյանն իրավապահներին տեղեկացրել է, որ «Ազատամտություն» թերթն իր մասին զրպարտող եւ վիրավորող տեղեկություններ է տարածել` խախտելով քրեական օրենսգրքի 135 եւ 136 հոդվածները: Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Հետքին» հայտնեց, որ պատգամավորի հաղորդագրությունը ուղարկել են ոստիկանություն. «Նրանք պետք է որ ստացած լինեն հաղորդագրությունը»: Երեկ կեսօրին ոստիկանությունիղ փորձեցինք պարզել` արդյո՞ք Փոստանջյանի հաղորդագրության հիման վրա հարուցվել է քրեական գործ, թե՞ ոչ: Սակայն լրատվական վարչության աշխատակիցներին մինչեւ աշխատանքային օրվա ավարտը չհաջողվեց գտնել Փոստանջյանի հաղորդագրությունը: Նշենք, որ հանցագործության մասին հաղորդագրություն ստանալուց առնվազն 10 օր անց քննիչները պարտավոր են ընթացք տալ գործին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter