HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Սամվել Բաբայան. «2009-ին ոչինչ չի ստորագրվի»

22_07-s_babayanԳեներալ Սամվել Բաբայանն այսօր հայտարարեց, թե «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ լուրջ մտահոգության առիթ չկա, նրա տեղեկություններով` 2009 թվականին ոչինչ չի ստորագրվելու. «Հայաստանում եւ Ղարաբաղում չկա այնպիսի մի իշխանություն, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները»: Սամվել Բաբայանը խնդրի կարգավորումը տեսնում է Ղարաբաղ-Ադրբեջան ձեւաչափով. «Ինչպես Թուրքիան է Ադրբեջանին աջակցում, Հայաստանը պետք է լինի Ղարաբաղի մեծ «պապան»»: Ղարաբաղցիները տեղյակ չեն վերջին զարգացումներին, իսկ Հայաստանի իշխանությունը չի կարող առանց Արցախի ժողովրդի որեւէ փաստաթուղթ ստորագրել, վստահ է Սամվել Բաբայանը: «Անձամբ ես կանգնելու եմ ժողովրդի կողքին, եթե անհամաձայնություն եղավ»: «Հայաստանի բոլոր իշխանություններն էլ պատրաստակամ են եղել Ղարաբաղի 7 շրջանները զիջել Ադրբեջանին, ես դեռ այդպիսի երկիր չեմ տեսել, որ պատերազմում հաղթի ու հենց սկզբից պատրաստ լինի զիջումների: Բայց Ադրբեջանը դրանով չի բավարարվում, նա Արցախն էլ հետն է ուզում»: Գենարալը կարծում է, որ բանակցային գործընթացում թելադրողը Ադրբեջանն է, իսկ միջնորդները, մասնավորապես Ռուսաստանը պատրաստ է բավարարել Ալիեւի ցանկությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter