
«Հետքը» տեղեկացրել էր, որ Վարչական դատարանը չէր ընդունել Թեղուտի պաշտպանության խմբի հայցադիմումը` պատճառաբանելով, թե հայցվոր հասարակական կազմակերպություններն իրավասու չեն վիճարկել բնապահպանական խնդիրներ:
Թեղուտի պաշտպանության խմբի փաստաբան Հայկ Ալումյանը «Հետքի» հետ զրույցում վստահեցրել էր, որ Վարչական դատարանը ստիպված է լինելու ընդունել հայցադիմումը եւ բավարարել այն:
Թեղուտի պաշտպանության խմբից տեղեկացանք, որ իրենք հուլիսի 21-ին Վարչական դատարանում բողոքարկել են հայցադիմումը չընդունելու մասին որոշումը` հիմք ընդունելով այն, որ Օրհուսի կոնվենցիայի իմաստով հայցվոր կազմակերպությունները հանդիսանում են «շահագրգիռ հասարակություն»:
Հիշեցնենք, որ հայցվորներ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» եւ «ԷԿՈԴԱՐ» հասարակական կազմակերպությունները Վարչական դատարանից խնդրում էին պարտավորեցնել ՀՀ Կառավարությանը դադարեցնել Թեղուտի հանքի շահագործումը հիմնավորելով, թե շահագործման դեպքում ինչպիսի վնասներ կկրի հայրենի բնությունը եւ տնտեսությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել